Ընտրատեղամաս թիվ 8/05, 8/06, 8/07
Հանձնաժողովի անդամներից մեկն ասում է, թե ընտրողների մասնակցությունը ակտիվ է՝ 1500 ընտրողից 850-ն արդեն ընտրել է։
– Ճի՞շտ է, որ տաքսիներով մարդկանց բերել են։
– Ոչ, եթե այդպես լիներ, այստեղ շարժվելու տեղ չէր լինի։
– Ասում են, որ Սամվել Ալեքսանյանի տղաներն այստեղ աշխատում են, նաև փող են բաժանել։
– Չէ, չէ, չէ։ Էրեխեքիս արև, չեմ լսել, որ Ալեքսանյանը ընտրակաշառք ա բաժանել։
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահի պաշտոնին հավականում է 7 թեկնածու. ՀՀԿ առաջնորդ, Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանը, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ազատություն» կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը, «Ռադիո հայ» ընկերության խորհրդի նախագահ, քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանը, ԼՂՀ նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը և էպոսագետ Վարդան Սեդրակյանը:
Այս ընտրությունները Հայաստանի նորանկախ պատմության ընթացքում 6-րդ նախագահական ընտրություններ են: 1991 թվականին (Լևոն Տեր-Պետրոսյան), 1996 թվականին (Լևոն Տեր-Պետրոսյան), 1998 թվականին (Ռոբերտ Քոչարյան), 2003 թվական (Ռոբերտ Քոչարյան), 2008 թվական (Սերժ Սարգսյան):








































