Tuesday, 23 06 2026
Երևանը և Բաքուն շարժվելու են հնարավոր բոլոր ուղղություններով. Դիլիջանում կարևոր հանդիպում էր
Քոչարյանը թախծոտ ժպիտ է առաջացնում. թո՛ղ բացատրի՝ ինչպես մեծահարուստ դարձավ
Վտանգավոր էսկալացիա Սև ծովում․ Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին
«Վճռական մենակ» Պուտինը վաղեմի բարեկամներ է կորցնում
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ

Պետք է այնպիսի ընտրություններ անցկացնենք, որ միջազգային կառույցները լավ գնահատականներ տան. Ս. Բալասանյան

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր ընտրել է Գյումրու Գեղարվեստի ուսումնարանում տեղակայված ընտրատեղամասում: Առաջին բանը, որ նա հայտարարել է, այն է, որ Գյումրիում ընտրությունները ակտիվ են անցնելու, քաղաքացիները ակտիվ են, ինչը Սամվել Բալասանյանը պայմանավորել է ջերմաստիճանի բարձրացմամբ: Նա հայտարարել է. «Այնպիսի ընտրություն ենք անցկացնելու, որ միջազգային կառույցներին դուր գա»: Ապա հորդորել է լրագրողներին` ուշադիր լինել, որպեսզի խախտումներ չարձանագրվեն, իսկ արձանագրելու դեպքում շտապ տեղյակ պահեն Սամվել Բալասանյանին, քանի որ նա է Գյումրու բոլոր տեղամասերում ընտրությունների պատասխանատուն:

Ներկայացնում ենք ԳԱԼԱ-ի հետ Սամվել Բալասանյանի հարցազրույցն ամբողջությամբ:

-Պարո՛ն Բալասանյան, ո՞րն է Ձեր գնահատականը ընտրություններին:

-Ակտիվություն կա, երբեք այդ ժամին այսքան ակտիվություն չէր եղել: Նաև տեղեկություն ունեմ մյուս ընտրատեղամասերից, որ լուրջ ակտիվություն կա, ոնց որ թե ջերմաստիճանը բարձրանում է գյումրեցիների ակտիվությունն էլ ավելանում է: Ես գիտեմ, որ լուրջ ակտիվություն է լինելու, շատ լավ մասնակցելու են գյումրեցիները այս ընտրություններին:

-Ուրիշ հանգամանքով չե՞ք պայմանավորում. Օրինակ, ամենուրեք խոսում են, որ Գյումրիում ընտրակաշառք են բաժանում: Դա կարո՞ղ է նպաստել, որ ընտրողները ավելի ակտիվանան:

– Գիտեք՝ շատ կարևոր ընտրություն ենք համարում ՀՀ նախագահի ընտրությունները, և դրա համար գյումրեցիների ակտիվությունը բարձր է: Դա բերելու է հետագայում նաև այն կարևորագույն խնդիրներին, որ մենք վստահում ենք, այսինքն վերջում, երբ որ բացվեց և մենք տեսանք, որ վստահել ենք համապատասխան կամ, ասենք, որևէ թեկնածուի, բնականաբար նաև մենք մեր պահանջն ենք դնում, որ մենք վստահեցինք և պետք է, որ գործ կատարվի մեզ համար:

Կարևորը, որ ազնիվ, արդար, թափանցիկ ընտրություններ լինեն: Լուրջ ուշադրություն կա այսօր Գյումրի քաղաքի վրա: Կան շատ դիտորդներ: Նաև լրատվամիջոցները, ուշադիր եղեք, որ որևէ խախտում չլինի Գյումրիում:

-Պարո՛ն Բալասանյան, Դուք տեղյա՞կ եք այն հրապարակումներին, որ պատմում են ընտրակաշառքի մասին, ի՞նչ կասեք: Նաև ունենք ահազանգեր, որ Ձեր ազգականների անուններն են շրջանառվում:

-Եթե այդպիսի փաստեր կան, կարող եք ներկայացնել, մենք կդատապարտենք այդ մարդկանց, եթե այդպիսի քայլի են գնում՝ կապ չունի ում ազգականն է: ԳԱԼԱ հեռուստաընկերությունը լուրջ ակտիվություն ցուցաբերեց և պետք է, որ ունենանք այնպիսի ընտրություններ, ինչպիսին մեզ պետք է: Որպեսզի մենք կարողանանք նաև առաջընթաց արձանագրենք, որ բոլոր միջազգային կառույցները լավ գնահատականներ տան: Այսօր, ոնց որ թե, դիտորդների կողմից մի բառ օգտագործվեց. ասում են՝ տխուր ընտրություններ են, ասի՝ տխուր չէ, հանգիստ ընտրություն է, բառը ճիշտ չեն օգտագործում: Ինձ թվում է՝ լավ է լինելու: Այնպես որ, դուք հետևեք որպես լրատվամիջոց, որ ոչ մի բան չլինի, եթե լինի, ահազանգեք անմիջապես՝ թեկուզ ինձ:

Ես ընդհանուր պատասխանատու եմ՝ որպես քաղաքապետ, նորմալ ընտրություններ կազմակերպելու համար: Սա իմ պարտավորությունների մեջ է մտնում: Ես փորձում եմ անել ամեն ինչ այսօր մինչև ընտրական պրոցեսների վերջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում