Thursday, 16 05 2024
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:51
ԵՄ-ում միակարծիք չեն պաղեստինյան պետության ճանաչման հարցում․ Պետեր Ստանո
Եվրոպայի խորհուրդը մեզ համար առանցքային հնարավորություններ ընձեռող հարթակ է
Իլհամ Ալիևի`Մինսկ կատարած այցի շրջանակներում Ադրբեջանի և Բելառուսի միջև մի շարք փաստաթղթեր են ստորագրվել
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահները կարճատև զրույց են ունեցել
«ԵԱՏՄ-ին անդամակցությունը ձեռնտու է Հայաստանին». ՌԴ ԱԳՆ
Մինսկի խմբի գոյությունը էկզիստենցիալ սպառնալիք է Ալիևի և Ադրբեջանի համար
16:24
Չինաստանը և Ռուսաստանը պաշտպանում են միջազգային իրավունքի վրա հիմնված աշխարհակարգը
Մոսկվան իր հավերժ ներկայության լծակը կորցրել է. վաղ թե ուշ ռազմաբազան հանելու հարց է առաջանալու
16:09
ՀՀ կողմից ՀԱՊԿ ֆինանսավորման դադարեցումը մեծ ողբերգություն չէ. փոխնախարար
Իրավիճակը ծանր է․ սրբազաններն Աստծունն ու Կեսարինը խառնել են իրար
15:50
Սլովակիայի վարչապետին սպասվում է ևս մեկ վիրահատություն
15:40
Նիդեռլանդներում աջ կուսակցությունները համաձայնության են եկել կոալիցիայի շուրջ
15:30
Ուսանողների օրը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների հետ
ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային այս ծրագիրը կկազմի ավելի քան 800 մլրդ դրամ. Տ․ Խաչատրյան
ՀՀ քաղաքացի դառնալու դեպքում ԼՂ հայերի սոցիալական աջակցությունը շարունակվելու է. Փաշինյան
15:20
Նոր Կալեդոնիայում 4 մարդու կյանք խլած խռովությունները շարունակվում են
«Մենք միակերպ ենք հասկանում աշխարհը». Լուկաշենկոն՝ Ալիևին
Բատկան «կկոտրի՞» Ալիեւին
Լոնդոնի ֆոնդային բորսայում վրացական բանկերի բաժնետոմսերի գները կտրուկ նվազել են
14:45
Պուտինը և Սի Ծինփինը ստորագրել են հայտարարություն հարաբերությունների խորացման մասին
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Վրաստանում բողոքի ակցիայի մասնակցած ԵՄ երկրների ԱԳ նախարարներին մեղադրել են իշխանությունը տապալելու փորձին աջակցելու մեջ
Վարչապետը հետաքրքրվել է Հայրենադարձության կենտրոնի գործունեությամբ
ՀՀ ԱԳ նախարարը Ստրասբուրգում ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան
Ադրբեջանից Հայաստան տրանսֆերներ կամ առկա չեն, կամ էական ծավալ չեն կազմում․ Կենտրոնական բանկ
Առաքանուց հայտնաբերել է «ամֆետամին» տեսակի 90 հաբ
Լուրերի օրվա թողարկում 14։00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Հունգարիան և Սլովակիան արգելափակել են ԵՄ-ի պատասխանը Վրաստանի կողմից «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունմանը

100-ամյակի թերն ու դեմը

Հայաստանում սկսվել են 100-րդ տարելիցի միջոցառումների ամփոփումները, որոնք թողնում են ինքնին հակասական տպավորություն: Մի կողմից՝ հասկանալի է, որ տեղի են ունեցել մասշտաբային աշխատանքներ, և հարկավոր է տեսնել, թե ինչ արդյունք տվեցին դրանք, մյուս կողմից՝ ըստ էության, քաղաքական գործընթացը, քաղաքական խնդիրը մենք փորձում ենք դիտարկել «գալոչկայի» տեսանկյունից՝ մի բան արեցինք, հիմա տեսնենք, թե ինչ ստացանք:

Եթե խոսքը վերաբերում է միանվագ ինչ-որ իրադարձությունների, ապա այստեղ ամփոփումները տեղին են, սակայն տվյալ պարագայում խոսքը քաղաքական, աշխարհաքաղաքական խնդրին վերաբերող իրադարձությունների մասին է, հետևաբար այստեղ չափումները խիստ հարաբերական բնույթ կարող են ունենալ և ավելի շատ կլինեն իներցիոն, սովորույթի ուժով պայմանավորված և երբեք չեն կարող մոտենալ իրականության ճշգրիտ պատկերին: Որովհետև իրականությունը պերմանենտ փոփոխությունների գործընթացում է, և այս տեսանկյունից հայկական հարցն էլ ենթակա է լինելու այս իրականությանը:

Եվ ուրեմն՝ 100-րդ տարելիցի միջոցառումների արդյունքները չափելը դառնում է գործնականում անհնար, խիստ սուբյեկտիվ և մեծ հաշվով՝ ավելորդ, որովհետև չափման որևէ սահմանում այսօր կարող է արդիական լինել, վաղը՝ որոշակի փոփոխությունների պարագայում, կորցնել արդիականությունն ու հայտնվել լրիվ այլ աշխարհաքաղաքական իրավիճակում:

Այսպիսով՝ եթե ընդհանրացնում և ամփոփում ենք, ապա ըստ էության դա պետք է անել ոչ թե միջոցառումների արդյունքի մասով, այլ հայկական հարցի վերաբերյալ պետական մոտեցումների՝ արդյոք ճի՞շտ էին դրված շեշտադրումները, հարցադրումները, արդյոք ճի՞շտ էին սահմանված թիրախները, լսարանները, դիտարանները: Հարկավոր է մանրամասն ուսումնասիրել հենց այս իրողությունը և ըստ այդմ հասկանալ, թե արդյոք ի՞նչ փոփոխությունների կարիք կա հայկական հարցի, Ցեղասպանության ճանաչման միջազգային հարցի առումով կիրառվող Հայաստանի և համահայկական գործիքակազմում:

Օրինակ՝ 100-րդ տարելիցին բավական նկատելի էր, այսպես ասած, մասսայական անձանց ներգրավումը, ինչպես Քիմ Քարդաշյան, SOAD, Ջորջ Քլունի: Եվ սա, իհարկե, տվեց իր էֆեկտը: Ավելի ու ավելի մեծ թվով մարդիկ աշխարհում սկսեցին տեղեկանալ, հետաքրքրվել հայկական հարցով, Հայոց ցեղասպանությամբ, Հայաստանով:

Հաջորդ փուլում, ենթադրենք, պետք է թիրախ դրվի հանրային այս տեղեկացվածության գործոնը վերածել քաղաքական որոշումների պահանջարկ առաջացնող գործոնի: 100-րդ տարելիցը ցույց տվեց, որ այստեղ կա խզվածք։ Ի վերջո՝ Հայաստանի, Հայոց ցեղասպանության մասին կարող են իմանալ տասնյակ միլիոն նոր մարդիկ, սակայն այդ գործոնն ինքնին չի կարող հանդիսանալ քաղաքական այս կամ այն խմբի որոշման պահանջ ներկայացնելու, քաղաքական որոշման հանրային պահանջ ձևակերպելու լծակ: Քաղաքականությունը հայկական հարցով ընթանում է այլ հարթության վրա: Եվ ուրեմն խնդիրը այս երկու հարթությունները միմյանց հնարավորինս մերձեցնելն է, որ պետք է հետապնդվի այսուհետև, որի լուծման տարբերակները պետք է փնտրվեն:

Այս իմաստով 100-րդ տարելիցի միջոցառումները երբեք չեն կարող ինքնին իրենց արդյունքով չափվել, որովհետև սա մի տևական և լայն գործընթաց է, ուր դեռ շատ անելիքներ կան բոլոր առումներով, կա տարիների աշխատանք, և ինչպես 100-րդ տարելիցը չէր կարող լինել առանց նախորդ տարելիցներում կատարված աշխատանքի էֆեկտի, այնպես էլ հետագայում հայկական հարցի գործընթացը իր վրա կզգա 100-րդ տարելիցի աշխատանքների արդյունքը:

Ասել է թե՝ սա այն դեպքն է, որ այսօր կատարված աշխատանքի արդյունքը կարող է երևալ մի քանի տարի անց միայն: Երևի թե ամենաառանցքայինը եղել է այն, որ ձևակերպվել է նոր ուղենիշը՝ հայությունը պետք է աշխարհին ոչ թե ողբի ու սգի, այլ ապրելու, արարելու ազդակներ հաղորդի: Իսկ սա նշանակում է մի ողջ շարք գործողություններ և երկրի ներսում, և դրսում: Սրանից ածանցվում են տնտեսական, սոցիալական, քաղաքական բազմաթիվ խնդիրներ: Սա պարտավորեցնող ուղենիշ է, թեև, իհարկե, պակաս նմանօրինակ ուղենիշներ չեն հռչակվել ու թղթի վրա մնացել անկախ պետականության այս ընթացքում:

Ասել է թե՝ քննարկումների դաշտն այստեղ է, քննարկումների առարկաներն այստեղ են, ոչ թե ինչ եղավ և ինչ ստացանք հանրահաշվային տիրույթում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում