ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հանգստյան օրերը անցկացրել է գոլֆի չեմպիոն Թայգեր Վուդսի հետ գոլֆ խաղալով,- հաղորդել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էրնեսթին:
Նրա խոսքերով՝ ընկերական խաղին մասնակցել են նաև ԱՄՆ-ի վաճառքի հատուկ ներկայացուցիչ Ռոն Քիրկը և գործարար Ջիմ Քրեյնը: Խաղը կայացել է Ֆլորիդայում բացառիկ նավ-գոլֆ ակումբում,- հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Ինչպես հաղորդել են տեղի լրատվամիջոցները՝ այս ընկերական խաղը դարձել է Օբամայի և Վուդսի առաջին համատեղ խաղը:
«Սա պատմական օր է գոլֆի պատմությունում»,- ասել է գոլֆի մեկնաբան Թիմ Ռոզաֆորտը: Դրա հետ մեկտեղ, նա նշել է, որ խաղը փակ է եղել լրատվամիջոցների համար, ինչը առաջացրել է Սպիտակ տան լրագրողների ասոցիացիայի դժգոհությունը։








































