Որպես Մալիին աջակցություն, որի մշակութային ժառանգությունը լրջորեն տուժել է կառավարական զորքերի և իսլամիստ-գրոհայինների բախումներից, ՅՈՒՆԵՍԿՕ-ն մի շարք համերգներ ու հանդիպումներ է կազմակերպել:
Ըստ կազմակերպության տվյալների՝ Թիմբուկտու քաղաքում տուժել է 11 դամբարան: Իսլամիստնեը քանդել են դրանք մինչև հիմքերը:
ՅՈՒՆԵՍԿՕ-ն մտադիր է Մալի ուղարկել փորձագետների, որոնք էլ կգնահատեն, թե ինչ է հարկավոր անել:











































