Monday, 15 06 2026
Ռուսաստանում «իսլամական արմատականություն կա՞»
Հրդեհ՝ Երևանի Ձորափի փողոցի ռեստորաններից մեկի պահեստային հատվածում
Բագրատաշենում գործարկվելու է էլեկտրական շչակ
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է

Ընտրական ակտիվությունը տարբեր մարզերի գյուղական համայնքներում ժամը 11:00 դրությամբ

Մեդիա Կենտրոնը ներկայացնում է ընտրական ակտիվությունը տարբեր մարզերի գյուղական համայնքներում ժամը 11:00 դրությամբ:

Տավուշի մարզի Դիլիջանի և Իջևանի տարածաշրջանի համայնքներում դիտորդական առաքելություն իրականացնող Դիլնեթ Սերվիս ՀԿ ղեկավար Աշոտ Հովհաննիսյանի տվյալներով, դեռևս պասիվ է. «Նախորդ ընտրությունների համեմատությամբ առայժմ բավական հանգիստ է»,-Մեդիա Կենտրոնին հայտնում է Հովհաննիսյանը:

Արարատի մարզում, դիտորդական առաքելություն իրականացնող Հարմոնիա ՀԿ-ի ղեկավար Էդուարդ Խուրդունցի տվյալներով Բաղրամյան, Արարատ, Այնթափ բնակավայրերում մայիսին կայացած խորհրդարանական ընտրությունների նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընտրողների հոսքը բավականին մեծ է:

Այնթափ գյուղի 16/15 ընտրատեղամասում, ըստ Խուրդունցի, մարդկանց ակտիվությունը հատկապես բարձր է, ընտրողները գալիս են սեփական փոխադրամիջոցներով, և որևէ քաղաքական ուժի կողմից մարդկանց տեղափոխություն դեպի ընտրատեղամասեր չի արձանագրվել: Դիտորդը նշում է, որ իր հարցումները պարզել են, որ ընտրողներին այս ընտրություններին առայժմ ընտրակաշառք չեն առաջարկել:

Գեղարքունիքի մարզում, Մարտունու կանանց համայնքների կենտրոնի ղեկավար Անահիտ Գևորգյանի ղեկավարած դիտորդական խումբը ևս արձանագրել է բավական պասիվ ակտիվություն.«Նույն Մարտունի քաղաքում նախկին ընտրություններին բավական ակտիվ էր, հիմա փողոցներում մարդ գրեթե չկա»:

Շիրակի մարզ

Գյումրի, 35/39 տեղամաս

Գյումրու 18-րդ դպրոցում տեղավորված 35/39 տեղամասի հանձնաժողովի նախագահը արգելում է դիտորդներին եւ ԶԼՄ ներկայացուցիչներին դիտել եւ հսկել քվեարթերթիկ հատկացնելու գործընթացը մոտիկից, տեսնել մատյանում գրանցման պրոցեսը, եւ արդյո՞ք` ընտրողն իր անվան դիմաց է ստորագրում քվեաթերթիկ ստանալիս: Հանձնաժողովի նախագահը պարտադրում է դիտորդներին եւ վստահված անձանց նստել հատկացված տեղերում եւ չտեղաշարժվել տեղամասում:

«Գյումրի-Ասպարեզ» օրաթերթը եւ www.asparez.am հայտարարում է, որ այսպիսով խոչընդոտվել է իր` ԶԼՄ ներկայացուցչի աշխատանքը այդ տեղամասում:

2. 10:09, Գյումրի, 34/06

Գյումրու 41-րդ դպրոցում տեղավորված 34/06 տեղամասում «Գյումրի-Ասպարեզ» օրաթերթի ներկայացուցիչը նկատել է, որ դիտորդական առաքելություններից մեկի երկու ներկայացոիչ, ընտրողների մատյանները վարողների գլխավեևրեւներին կանգնած քվեաթերթիկ ստացող ընտրողների ցուցակային համարները sms-ով ուղարկում են ինչ որ համարով:

3. 10:18, Գյումրի, 34/06

Գյումրու 41-րդ դպրոցում տեղավորված 34/06 տեղամասում «Գյումրի-Ասպարեզ» օրաթերթի ներկայացուցիչը նկատել է, որ ընտրողներից մեկին փորձել են գրանցել եւ քվեաթերթիկ տալ բոլորովին ոչ իր անուն-ազգանվան դիմաց: Ահազանգել է հանձնաժողովի նախագահին, առաջարկելով արձանագրել միջադեպը, այնինչ հանձնաժողովի նախագահը, սկսել է բողոքել, թե «…դու չէ, որ ինձ պիտի ասես, թե ինչ անեմ», եւ չի արձանագրել միջադեպը:

Աղբյուրը` Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

10։05 – Հրազդան, 25/26, 25/26 ԸՏ – Հանձնաժողովի նախագահ Եղիազարյան Սամվելը լքել է ընտրատարածքը խանութ գնալու պատրվակով և 5 րոպե անց վերադարձել է։ Ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ հանձնաժողովի նախագահն է ապահովում ընտրատեղամասում քվեարկության բնականոն ընթացքը, և սահմանված չէ, թե նրա բացակայության ժամանակ ինչպես պետք է կազմակերպվեն աշխատանքները։

08:55 – Երևան, 9/4 ԸՏ – ՔՀԻ դիտորդը նկատել է, որ հանձնաժողովի նախագահը դուրս է եկել ընտրատեղամասից` պատճառաբանելով, թե գնում է քվեարկելու և կվերադառնա 10 րոպեից: Ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ հանձնաժողովի նախագահն է ապահովում ընտրատեղամասում քվեարկության բնականոն ընթացքը, և սահմանված չէ, թե նրա բացակայության ժամանակ ինչպես պետք է կազմակերպվեն աշխատանքները։

09։45-10։45 – Երևան, 9/27 և 9/28 ԸՏ – 0858s դեղին պետհամարանիշնմերով “Գազել” մակնիշի միկրոավտոբուսը պարբերաբար մարդկանց խմբեր է բերում Նորագյուղ։

9:47 – Երևան, 5/24 ԸՏ – ՔՀԻ դիտորդին հանձնաժողովի նախագահը ցանկացել է դուրս հանել ընտրատեղամասից՝ պատճառաբանելով, որ անձը հաստատող փաստաթուղթը տեսանելի չէ:

10։22 – Ապարան, 14/23 ԸՏ– ՔՀԻ դիտորդը արձանագրել է, որ քվեախցիկում երկու հոգի են, ինչը օրենքի խախտում է։ Նա դիմել է հանձնաժողովի նախագահին, ով վերացրել է խախտումը՝ անձանցից մեկին դուրս հրավիրելով քվեախցիկից։

09:00 – Գյումրի, 34/22 ԸՏ – ՔՀԻ դիտորդը ժամը 09-00-ի դրությամբ նկատել է հանձնաժողովի նախագահ Հովհաննիսյան Արուսյակի բացակայությունը: Ընտրացուցակները նույն ընտրատեղամասում փակցված են եղել ընրողների համար անհարմար վայրում` դպրոցի հետևի կողմում: Դիտորդը նկատել է նաև մարդկանց կուտակումներ:

09։57 – Գորիս, 37/07 ԸՏ – Ահազանգ է եղել, որ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը այդ տեղամասում ունի երկու վստահված անձ, ինչը օրենքի խախտում է։ Ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ քվեարկության սենյակում կարող է լինել յուրաքանչյուր թեկնածուի միայն մեկ վստահված անձ։

Լրացված – «Ընտրություններ 2013 – իրավական նախաձեռնության» մեքենաները եղել են տեղամասում, որտեղ նրանց պարզաբանել են, որ երկու վստահված անձինք միաժամանակ չեն գտնվում տեղամասում, այլ փոխարինում են մեկը մյուսին։

09։20 – Տավուշի մարզ, գյուղ Գետահովիտ, 40/33 ԸՏ – Մեր դիտորդն արձանագրել է բաց քվեարկության դեպք։ Ընտրողը, քվեախցիկից դուրս գալուց հետո մոտեցել է քվեատուփին, հանել է քվեաթերթիկը և բարձրաձայն ասել, թե ում օգտին է քվեարկել։ Նա դիտորդներին պարզաբանել է, որ ինքը ՀՀԿ անդամ է և դա անում է ինքնակամ, որ իրեն հավատան։ Ընտրական օրենսգրքի համաձայն՝ քվեարկության գաղտինությունը խախտելը պատասխանատվություն է սահմանում։

08։30 – Ապարան, 14/21 ԸՏ – Դիտորդն արձանագրել է, որ քվեախցիկում տարեց կնոջն օգնել են քվեարկել երկու անձինք, ինչն Ընտրական օրենսգրքի խախտում է։ Հանձնաժողովի նախագահը ոչինչ չի ձեռնարկել խախտումը կանխելու համար՝ պատճառաբանելով, որ կինը շատ ծեր է և դժվարանում է քվեարկել։

08։45 – Երևան, Դավիթաշեն, 5/8 ԸՏ – ՔՀԻ դիտորդին հանձնաժողովի նախագահը չի գրանցել և ներս չի թողել՝ պատճառաբանելով, որ նրա դիտորդական վկայականը պետք է լինի տեսանելի տեղում կպցված։ Ընտրական օրենսգրքում նման պահանջ չկա և դիտորդական վկայականը ցույց տալը բավարար է գրանցվելու և տեղամաս մուտք գործելու համար։

08։45 – Երևան, Ավան, 1/6 ԸՏ– Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ դիտորդն արձանագրել է, որ կնքված քվեատուփի տակի հատվածում ճեղք կա, որից հնարավոր է քվեաթերթիկ մտցնել։ Հանձնաժողովի նախագահը պարզաբանել է, որ տուփը հանձնաժողովի բոլոր անդամները ստուգել են և կնքել, և հնարավոր է, որ մյուս տեղամասերում էլ նման տուփեր լինեն։

Նույն տեղամասում Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձը դիտորդին հայտնել է, որ հանձնաժողովն իրեն աշխատելու հնարավորություն չի տալիս, մասնակից չի դարձնում ընտական գործընթացին և որևէ տեղեկություն չեն տրամադրում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում