Thursday, 06 06 2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Հայցում եմ մեր քաղաքացիների ներողամտությունը
Ինչու են ներկաները վախենում միայն «նախկինների» վերադարձից. «Ժողովուրդ»
Նոր մեքենա եւ ԱԺ-ից աշխատանքի վարձատրության բարձրացում. Սիսակ Գաբրիելյանի ունեցվածքը. «Ժողովուրդ»
Իրանի «միջուկային ապագայի» հի՞ն, թե նոր հեռանկար
Փաշինյանի իշխանության «հաշվեհարդարի» հերթը եկեղեցունն է. Արսեն Թորոսյանը առաջարկել է փակել «Շողակաթ» Հ/Ը-ն. «Ժողովուրդ»
Այս անգամ հերթը «Եղնիկներ» – ի փոխգնդապետ Սերոբ Բազիկյանինն է. Միքայել Արզումանյանի դատը շարունակվում է. «Ժողովուրդ»
«Երևանի բալետ ֆեստ»-ը՝ քաղաքի մշակութային նոր խորհրդանիշ
Զարդերը գողացել է ու հաղորդում տվել ոստիկանություն
Գալստանյանը անեկդոտ պատմեց անորսալի Ջոյի մասին
Պուտինը բացատրել է, թե ինչ կլինի, եթե երկրները ներքաշվեն Ռուսաստանի հետ պատերազմի մեջ
«ԱՄՆ-ում ոչ ոք հետաքրքրված չէ Ուկրաինայով»․ Պուտին
«Հայաստանում շրջանառության հարկից պետք է ընդհանրապես հրաժարվել»․ վարչապետ
Սանահին կայարան բնակավայրի հետ հետիոտնային կապը վերականգնվել է
Երևանի քաղաքապետարանում անցկացվել է քիմիական օբյեկտների վթարից բնակչության պաշտպանության շտաբային ուսումնավարժություն
Դեռ երկխոսում ենք. Երևան-Անկարա կարգավորման նոր փուլը
Բագրատ Գալստանյանի հավաքին մասնակցելու համար 5.000 դրամ են տվել
Շարժումը ճաքեր է տալիս
Մոսկվան իր թողած փլատակների համար մեղավոր է գտել
Տարոն Մարգարյանից պահանջվում է բռնագանձել առանձնատներ, փող և այլ անշարժ գույք․ գործը դատարանում է
Կներե՛ք, Հայաստանն այլևս «գալուզինների» ողջ սուտը հալած յուղի տեղ չի ընդունում
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է մրցույթ
Վրաստանի վարչապետը խոստացել է թույլ չտալ երկրում ուկրաինական մայդանի կրկնությունը
2020-ից հետո բանակը վերակառուցելու համար ինտենսիվ պրոցես սկսվեց Ռուսաստանի հետ. ոչ մի արդյունք չեղավ
Ցավոք, չունենք ավելի գոհացուցիչ այլընտրանք. չարձագանքելը տարածաշրջանի զարգացումներին մահացու կլինի
Ադրբեջանն իր հողերն ազատագրել է Ռուսաստանի լուռ համաձայնությամբ․ այդ լռությունը գին ունի
«Երևանի գինու օրեր» փառատոնով պայմանավորված՝ մայրաքաղաքի կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն
Տեղի է ունեցել ՆԳՆ ձերբակալվածների պահման վայրերում փաստաթղթավորման վերաբերյալ աշխատաժողով
21:30
Սլովակիայի վարչապետը չի հավատում, որ իր դեմ մահափորձը միայնակ խելագարի ձեռքի գործն է
21:20
Բայդենը շնորհավորել է Մոդիին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

ԴԱՀԿ պետն ընդունել է իր հրավերով Հայաստան ժամանած արտասահմանյան գործընկերներին

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանն այսօր ընդունել է Դատական կատարողների միջազգային միության նախագահ Լեո Նետենին, Էստոնիայի դատական կատարողների և սնանկության կառավարիչների պալատի Պատվո դատարանի նախագահ Ուրմաս Տարնոյին, Դատական կատարողների միջազգային միության խորհրդի անդամ, դատական կատարող Մարկ Շմիցին և Շվեդիայի հարկադիր կատարման մարմնի գլխավոր տնօրեն Եվա Լիեդստրոմ Ադլերի գլխավորած պատվիրակությանը: Նրանք Հայաստան են ժամանել՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ ԴԱՀԿ ծառայության՝ ապրիլի 26-ին դեպի Ծիծեռնակաբերդ նախաձեռնած երթին:

Ընդունելությունից հետո հյուրերը Միհրան Պողոսյանի ուղեկցությամբ եղան ԴԱՀԿ ապահովող ծառայության թանգարանում, որտեղ նրանց ներկայացվեց թանգարանի ստեղծման և Ծառայության ամբողջ պատմությունը, ինչպես նաև՝ համագործակցությունը միջազգային գործընկեր կառույցների հետ: Զետեղված նյութերի մեջ հյուրերի համար հատկապես հետաքրքիր էին ավելի քան 100 տարվա վաղեմության կատարողական վարույթների առանձին օրինակները։ Պատվիրակության անդամները նաև գրառումներ կատարեցին թանգարանի հուշամատյանում։

Այնուհետև Դատական կատարողների միջազգային միության նախագահ Լեո Նետենը և Շվեդիայի հարկադիր կատարման մարմնի գլխավոր տնօրեն Եվա Լիեդստրոմ Ադլերը՝ ի նշան բարեկամության, անվանական եղևնիներ տնկեցին Ծառայության Բարեկամության պուրակում։

Պատվիրակության ներկայացուցիչները եղան նաև կատարողական վարույթներով երեխաների տեսակցության կազմակերպման համար նախատեսված «Հեքիաթային տնակում», տեղում ծանոթացան ստեղծված պայմաններին:

Շվեդիայի հարկադիր կատարման մարմնի գլխավոր տնօրեն Եվա Լիեդստրոմ Ադլերն իր հիացմունքն արտահայտեց «Հեքիաթային տնակի» վերաբերյալ՝ նշելով, որ ստեղծված է հետաքրքիր և հարմարավետ միջավայր ոչ միայն երեխաների, այլև ծնողների համար, որը կնպաստի երեխա-ծնող բարիդրացիական հարաբերությունների ձևավորմանը։ Նա նաև իր հետ նվերներ էր բերել «Հեքիաթային տնակի» այցելուների համար։

11124821_824248974324565_45569312_n

 

^13361C9B36C200A10E60C9226E8FB4046E702ECC35DF0D4732^pimgpsh_fullsize_distr

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում