Ստորև ներկայացնում ենք ՀՀ նախագահի թեկնածուների գրանցման վայրերն` ըստ ԿԸՀ պաշտոնական կայքէջի ՀՀ ընտրողների ռեգիստրի.
Հրանտ Բագրատյան – Քաղաք Երևան, Սայաթ-Նովա 33 բն.12
Պարույր Հայրիկյան – Կոտայքի մարզ, գյուղ Գողթ
Րաֆֆի Հովհաննիսյան – Քաղաք Երևան, Նոր Նորքի 15 փողոց, տուն 50
Անդրիաս Ղուկասյան – Մարշալ Բաղրամյան պողոտա 5, բն.9
Արման Մելիքյան – Հալաբյան 35, բն. 19
Սերժ Սարգսյան – Քաղաք Երևան,Ձորափի տուն 72
Վարդան Սեդրակյան – Քաղաք Երևան, Քանաքեռցու 34 տուն
Հայաստանի նախագահի պաշտոնին հավականում է 7 թեկնածու. ՀՀԿ առաջնորդ, Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանը, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ազատություն» կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, «Ազգայի ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը, «Ռադիո հայ» ընկերության խորհրդի նախագահ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, ԼՂՀ նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը, և էպոսագետ Վարդան Սեդրակյանը:
Այս ընտրությունները Հայաստանի նորանկախ պատմության ընթացքում 6-րդ նախագահական ընտրություններ են: 1991 թվականաին (Լևոն Տեր-Պետրոսյան), 1996 թվականին (Լևոն Տեր-Պետրոսյան), 1998 թվականին (Ռոբերտ Քոչարյան), 2003 թվական (Ռոբերտ Քոչարյան), 2008 թվական (Սերժ Սարգսյան):









































