Շնորհիվ տաղանդավոր մարդկանց և համացանցի՝ գրեթե ամեն օր ի հայտ են գալիս բջջային հեռախոսների մարտկոցների լիցքավորման նոր մեթոդներ:
Այսպիսով, Epiphany onE Puck («Մի չարաճճիի մտահղացում») սարքը թույլ է տալիս հեռախոսը լիցքավորել տաք ըմպելիքի միջոցով:
Սթիռլինգի շարժիչի կիրառումը, որը այլընտրանք է շոգեշարժիչի համար, թույլ է տվել հեղուկից դուրս եկող ջերմությունը վերածել կինետիկ էներգիայի, որն անհրաժեշտ է լիցքավորման գործընթացն իրականացնելու համար:
Ողջ համակարգը տեղադրվում է բաժակի տակ և միանալով հեռախոսին՝ լիցքավորում է այն։ Այս նախագիծն՝ իր արդյունավետության և շարժողունակության շնորհիվ, շատ հեռանկարային է:









































