Saturday, 08 06 2024
19:15
Շվեյցարիայի գագաթնաժողովը կարող է հիմք ստեղծել ՌԴ-ի հետ հակամարտության կարգավորման համար. Մակրոն
19:00
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 79,92 դոլար
18:45
Էմանուել Մակրոնն ու Ջո Բայդենը Փարիզում մասնակցել են Անհայտ զինվորի գերեզմանի մոտ իրականացված միջոցառմանը
18:30
Շոլցը դիմել է Պուտինին Ուկրաինայում տիրող իրավիճակի առնչությամբ
Լոռիում 1,5 ամսական երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Բանակում մտածելակերպ է փոխվել. տեխնոլոգիական բաղադրիչի պահանջարկը բազմակի աճել է
Իսրայելն ազատել է ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգված 4 պատանդների
Այս շարժումն ավելի շատ արտաքին հետք ունի, քան ներքին. Ռուսաստանի վերջին կրակոցն է
Անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել․ 43-ամյա տղամարդը կալանավորվել է՝ խուլիգանության, հոգեմետ նյութեր պահելու մեղադրանքով
Արցախցիները լրջագույն խնդիրներ ունեն, որոնք լուծում չեն ստանում, մերժվում են
«Կասկադ»-ի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը ներկայացվեց քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդին
Քարկոփում մասնակի վերականգնված է ջրամատակարարումը և էլեկտրամատակարարումը
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ճոճկան բնակավայր
Հրդեհ Ոսկեհատ գյուղում. այրվել է մոտ 100 հակ անասնակեր
Հայ-հնդկաական ներուժն Իրանի ճանապարհին
Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 11 մարդ
Համագյուղացիների վեճն ավարտվել էր դանակահարությամբ
ՌԴ ՊՆ-ն հայտնել է Բելգորոդի շրջանում ուկրաինական երկու ԱԹՍ-ի ոչնչացման մասին
Այցելեցի Ախթալա, որը կամուրջի փլուզման հետեւանքով մեկուսացման մեջ էր․ Փաշինյան
Ադրբեջանն ու Հայաստանը որոշակի հաջողությունների են հասել․ Ալիև
15:45
Թուրքիան չի վերականգնի առևտուրն Իսրայելի հետ մինչ Գազայի զինադադարը
15:30
Սլովակիայում մեկնարկել է Եվրախորհրդարանի ընտրությունների քվեարկությունը
Ալավերդու որոշ խանութներ և սպասարկման օբյեկտներ վերսկսել են գործունեությունը․ վարչապետ
Արարատի մարզում բախվել են «BMW X6»-ն ու «ՎԱԶ 2106»-ը․ կա 2 զոհ, 2 վիրավոր
Ինտենսիվ տեղատարափ Սևանավանքում
Վարչապետն այցելել է Ալավերդու Սանահին կայարան թաղամաս, զրուցել բնակիչների հետ
Վեհափառ Հայրապետը կանադահայերին հորդորել է բարձրաձայնել Ադրբեջանի վայրագությունների մասին
Ստեփանակերտի հրատապ անելիքը
21-ամյա տղամարդը «կրծքավանդակի կտրած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց
Ռուսաստանը զբաղված է ճեղքեր խորացնելով. բևեռացմամբ ուզում է խոցելի դարձնել Հայաստանը

Այսօր նորանկախ Հայաստանը վեցերորդ անգամ նախագահ է ընտրում

Վաղը՝ փետրվարի 18-ին Հայաստանի նորանկախ պատմության վեցերորդ նախագահական ընտրություններն են, որին մասնակցում են յոթ թեկնածուներ:

 

Րաֆֆի Կ. Ռիչարդի Հովհաննիսյանը ծնվել է 1959 թ.նոյեմբերի 20-ին՝ Ֆրեզնոյում (Կալիֆոռնիա)։ Հայ քաղաքական գործիչ, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար և «Ժառանգություն» կուսակցության ղեկավար։ 1985-89թթ.,որպես իրավաբան,պաշտոնավարել է Լոս Անջելեսի մի շարք գրասենյակներում։ 1989թ. հիմնել և ղեկավարել է Հայ փաստաբանների միությունը, իսկ 1990թ. հայրենադարձվել է Հայաստան ու տնօրինել Ամերիկայի հայկական համագումարի աղետի գոտու վերականգնման գրասենյակը։

1991-92թթ. եղել է ՀՀ արտաքին գործերի նախարարը։ 1994թ. Երևանում հիմնել է և մինչև օրս ղեկավարում է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը։

1998թ. եղել է ՀՀ տեղեկատվության և գրահրատարակչության վարչության պետ, ապա՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն: 2002թ. հիմնադրել է «Ժառանգություն» կուսակցությունը: 2007 և 2012թվականներին Հովհաննիսյանը համամասնական կարգով դարձել է ԱԺ պատգամավոր: Րաֆֆի Հովհաննիսյանն ամերիկահայ պրոֆեսոր և պատմագետ Ռիչարդ Հովհաննիսյանի զակակն է, ամուսնացած է և ունի հինգ երեխա։

 

 

Արման Վարդանի Մելիքյանը ծնվել է Երևանում՝ 1963 թվականին։ 1985-1991թթ. աշխատել է Հայաստանի ռադիոյի և և հեռուստատեսության պետական կոմիտեի համակարգում։ 1991-1993թթ. աշխատել է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում՝ որպես գլխավոր փորձագետ։

1993-1999թթ. ղեկավարել է Ղազախստանում և Ղրղզստանում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական առաքելությունները։ 1999-ից հանդիսանում է Հայաստանի Հանրապետության ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան։

1999-2001թթ. եղել է «Արմենիկում» ՊՓԲԸ գործադիր տնօրենը։

2001-2004թթ. ղեկավարել է ՀՀ-ում ԼՂՀ Մշտական ներկայացուցչությունը։

2004թ. նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար, այնուհետև ստանձնել է ԼՂՀ նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդականի պաշտոնը, որից 2007թ. հրաժարական է տվել։

2008թ., որպես նախագահի թեկնածու, մասնակցել է ՀՀ նախագահի ընտրություններին՝ 9 թեկնածուների մեջ զբաղեցնելով 8-րդ տեղը` 4399 ձայնով:

Ամուսնացած է, ունի 2 երեխա:

 

 

Հրանտ Արարատի Բագրատյանըծնվել է 1958 թ. հոկտեմբերի 18-ին։ ՀՀ ԱԺ 5-րդ գումարման պատգամավոր, տնտեսագետ, տնտեսագիտության, փիլիսոփայության դոկտոր, Ռուսաստանի հումանիտար ակադեմիայի ակադեմիկոս, 1995-ին Ամերիկյան կենսագրական ինստիտուտի կողմից ճանաչվել է «տարվա մարդ», 1998-ին ՄԱԿ-ի և Քեմբրիջի կենսագրական կենտրոնի կողմից ճանաչվել է «հազարամյակի մարդ» , «Ազատություն» կուսակցության նախագահ, ՀԱԿ հիմնադիր անդամ։

Համաշխարհային բանկը նրա ձեռնարկած շուկայական տրանսֆորմացիոն բարեփոխումները ճանաչել է լավագույնը հետխորհրդային տարածքում:1979-81 թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1990-93 թթ. եղել է ՀՀ կառավարության նախագահի առաջին տեղակալ, էկոնոմիկայի նախարար, 1993-95 թթ.` ՀՀ վարչապետ, 1995-ի հուլիսին ՀՀ Սահմանադրության ընդունումից հետո վերանշանակվել է ՀՀ վարչապետ, պաշտոնավարել է մինչև 1996-ը, 2007-2010 թթ.՝ աշխատել է Ուկրաինայի Ազգային բանկ, Բանկային գործի համալսարանի պրոֆեսոր:

2012թ. մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր՝ ՀԱԿ համամասնական ընտրացուցակով:

 

Սերժ Ազատի Սարգսյանը ծնվել է 1954 թ. հունիսի 30-ին՝ Ստեփանակերտում, Հայաստանի Հանրապետության ներկա, ընդհանուր առմամբ՝ 3-րդ նախագահ։ Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ։ Երևանի պետական համալսարանի կառավարման խորհրդի և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ։

Ամուսնացել է 1983 թվականին։ Ծառայել է խորհրդային բանակում։ 1979-88 թթ.՝ ԼԿԵՄ Ստեփանակերտի քաղկոմի բաժնի վարիչ, ապա՝ երկրորդ քարտուղար, առաջին քարտուղար, կոմկուսի Ստեփանակերտի քաղկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչ, ԼՂ մարզկոմի առաջին քարտուղարի օգնական, 1989-93 թթ. ղեկավարել է ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի կոմիտեն, 1990-ին՝ Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր, 1993-95-ին՝ ՀՀ պաշտպանության նախարար, 1995-96-ին՝ ՀՀ պետական անվտանգության վարչության պետ, ապա՝ ազգային անվտանգության նախարար, 1996-99-ին՝ ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարար, 1999-2000-ին՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, 1999-2007-ին՝ ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, 2000-2007-ին՝ ՀՀ պաշտպանության նախարար, 2007-2008-ին՝ ՀՀ վարչապետ, 2008-ի ապրիլի 9-ից՝ ՀՀ նախագահ։

 

  

 Պարույր Արշավիրի Հայրիկյանը ծնվել է 1949թ. հուլիսի 5-ին, հայ ազգային, քաղաքական գործիչ, խորհրդային նշանավոր այլախոհ,1968-ից գաղտնի գործող «Ազգային միացյալ կուսակցության» անդամ, այնուհետև` ղեկավար, «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ, Խորհրդային Միության ժողովրդավարական շարժումների հիմնադիր և ղեկավար, գրող, երգահան: 1990-1999 թթ. եղել է Հայաստանի խորհրդարանի պատգամավոր,  1998-1999 թթ.՝ ՀՀ նախագահի խորհրդական և Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահ: 1998-2002 թթ.՝ ՀՀ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ։

 

    

Անդրիաս Մարատի Ղուկասյանը ծնվել է 1970 թ. մայիսի 12-ին՝ Երևանում: 1999 թվականից առ այսօր գլխավորում է «Ռադիո Հայ» ՍՊ Ընկերությունը` զբաղեցնելով ընկերության հիմնադիրների ժողովի նախագահի պաշտոնը:

2002-2003 թթ.ն հիմնադրել է և աշխատել է որպես տնօրեն «Վարդազարյան և Ղուկասյան» իրավաբանական խորհրդատվական ընկերությունում: 2002 թ. հիմնադրել է «Ֆլամինգո-Արտ-լողափ» ՍՊԸ-ն և կառավարել ընկերությունը մինչև 2011 թվականը:

2004-2008 թթ. հանդիսացել է «Կովկասյան կոմունիկացիոն խումբ» ՓԲԸ-ի ներկայացուցիչը «Դվին հյուրանոցային համալիր» ՓԲԸ-ում: Զբաղեցրել է նաև վերջինիս տնօրենի պաշտոնը:

2008 թ. հիմնադրել է «ԽՍՀՄ-ին կողմ և դեմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը, որը ղեկավարել է մինչև 2010 թ.:

Ամուսնացած է,ունի մեկ դուստր:

 

Վարդան Ժորժիկի Սեդրակյանը ծնվել է 1967 թ. օգոստոսի 20-ին՝ Երևանում։ 1998-ից զբաղվում է ինչպես հայկական, այնպես էլ մյուս ազգերի էպոսների, հեքիաթների և առասպելների հետազոտությամբ և վերլուծությամբ։ Հիմնական արդյունքները պարբերաբար հրապարակվել են մամուլում և հեռուստատեսությամբ ՝տարբեր հեռուստահաղորդումների շրջանակներում։

  

Նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին ընտրություններն անցկացվել են 1991 թ.՝ մեկ փուլով։ Թեկնածուներն էին Զորի Բալայանը՝ անկուսակցական, Պարույր Հայրիկյանը՝ «Ազգային ինքնորոշում միավորում», Ռաֆայել Ղազարյանը՝ անկուսակցական,ՀՀ ԳԱԱ ՖՀԻ քվանտային էլեկտրոնիկայի բաժնի վարիչ, Աշոտ Նավասարդյանը, Հրանտ Խաչատրյանը՝ Հայաստանի հանրապետական կուսակցություն, Սոս Սարգսյանը՝ դերասան, Վահան Հովհաննիսյանը՝ Հայ հեղափոխական դաշնակցություն, Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Հայոց Համազգային շարժում:

ՀՀ նախագահ ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը:

 

Երկրորդ նախագահական ընտրություններին՝ 1996 թ., մասնակցել են Լևոն Տեր-Պետրոսյանը, «Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը, Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջնորդ ՍերգեյԲադալյանը և «Ղարաբաղ»կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:

 

Լևոն Տեր-Պետրոսյանը վերընտրվեց նախագահի պաշտոնում, ապա 1998թ. հրաժարական տվեց:

 

1998 թ. նախագահական ընտրություններն ընթացան երկու փուլով, երկրորդ փուլում պայքարեցին այն ժամանակվա վարչապետ Ռոբերտ Քոչարյանը և Կարեն Դեմիրճյանը, Ռոբերտ Քոչարյանն ընտրվեց:

Երկրորդ փուլից առաջ թեկնածուներԼենսեր Աղալովյանը, Արտաշես Գեղամյանը, Հրանտ Խաչատրյանը, Պարույր Հայրիկյանը և Արամ Սարգսյանը հայտարարեցին Ռոբերտ Սեդրակի Քոչարյանին սատարելու մասին: Թեկնածուներ Սերգեյ Բադալյանը և Վազգեն Մանուկյանը չպաշտպանեցին թեկնածուներից և ոչ մեկին: Ռոբերտ Քոչարյանն ընտրվեց:

 

2003 թվականի նախագահական ընտրությունները ևս ընթացան երկու փուլով: Երկրորդ փուլին մասնակցեցին առաջին փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները` Ռոբերտ Սեդրակի Քոչարյանը և Ստեփան Կարենի Դեմիրճյանը:

Երկրորդ փուլից առաջ թեկնածուներ Արամ Կարապետյանը, Րաֆֆի Կ. Ռիչարդի Հովհաննիսյանը, Վազգեն Մանուկյանը, Գառնիկ Մարգարյանը, Արամ Սարգսյանը հայտարարեցին Ստեփան Կարենի Դեմիրճյանին սատարելու մասին:

Արդյունքում՝ պաշտոնական տվյալներով Ստեփան Դեմիրճյանը ստացավ 32.2 տոկոս ձայն, իսկ Ռոբերտ Քոչարյանը՝ 67.8 տոկոս ձայն:

 

 

2008 թ. նախագահական ընտրություններում 10 տարվա լռությունից հետո իր թեկնածությունն առաջադրեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը, ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը,ՀՅԴ առաջնորդ Վահան Հովհաննիսյանը, «Ազգաին միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը,«Ժողովրդական կուսակցության» հիմնադիր Տիգրան Կարապետյանը, ՀՀ հանրային խորհդրի նախագահ Վազգեն Մանուկյանը:

Ընտրություններն ընթացան մեկ փուլով։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ Լևոն Տեր-Պետրոսյանը հավաքեց 21 տոկոս ձայն, իսկ Սերժ Սարգսյանը՝ 50 տոկոսից ավելի։

Ընդդիմությունը, մերժելով ընտրությունների արդյունքները,շուրջօրյա հանրահավաքներ անցկացրեց: Բողոքի այս ալիքին հաջորդեց մինչ այժմ չբացահայտված անձանց կողմից խաղաղ ցուցարարների վրա կրակելու հրաման տալը, Մարտի մեկի ողբերգական իրադարձությունները և 10 անմեղ քաղաքացիների մահը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում