Tuesday, 30 06 2026
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ

Հրապարակախոս Կարինե Խոդիկյանն արձագանքեց ադրբեջանցի գրող Այլիսլիի՝ հայերին ուղղված կոչին

Ադրբեջանում արշավ է սկսվել ժողովրդական գրող, մշակույթի պատվավոր գործիչ Աքրամ Այլիսլիի դեմ, որը ռուսական «Դրուժբա նարոդով» ամսագրի դեկտեմբերյան համարում տպագրել էր հատված «Քարե երազներ» վեպից: Այն նվիրված է Ադրբեջանում ապրած հայերին, իսկ նախաբանում գրված է. «Նվիրվում է իմ հայրենակիցների հիշատակին, ովքեր իրենցից հետո թողել են չսպիացած ցավ»:

Օրերս մի ռուսական պարբերականի տված հարցազրույցում գրողն ասել է. «Ես չեմ զղջում, որ գրել և հրապարակել եմ «Քարե երազներ» վեպը: Սա իմ կյանքի մի մասն է: Նրանք, սակայն, ցանկանում են, որ ես հրաժարվեմ իմ ստեղծագործություններից, ասեմ` սխալվել եմ: Նման բան ես չեմ անի: Ես լիովին վստահ եմ, որ իմ ժողովրդին ոչ թե ստորացնում, այլ վեհացնում եմ»:

Այլիսլին կոչով դիմել է հայերին՝ ասելով, որ իր ստեղծագործությունը հայերին ուղղված «մեսիջ է», որի նպատակն է միավորել ժողովուրդներին. «Ես խոստովանում եմ մեր սխալները, դուք էլ ձերը խոստովանեք: Թող ձեր գրողներն էլ գրեն այդ մասին: Հայ գրողները պետք է այդ մասին խոսեն: Կարծում եմ, որ հայերի մեջ կան մարդիկ, որոնք այդ մասին խոսում են: Դա շատ կարևոր է ժողովուրդների մերձեցման համար»,-ասել է գրողը:

Արձագանքելով ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի կոչին՝ դրամատուրգ, հրապարակախոս Կարինե Խոդիկյանն ասաց, որ ցանկացած ժողովրդի միջից պետք է լինի այն մեկը, այն վճռականը, ով առաջինն ասի այն, ինչ մյուսները նույնիսկ մտքում վախենում են իրենք իրենց խոստովանել: Նրա հավաստիացմամբ՝ ոչ այնքան մեծ ծավալի գրական գործով առաջին քայլը հենց Հայաստանի կողմից է եղել Լևոն Ջավախյանի «Քիրվա» պատմվածքով:Դրամատուրգի գնահատմամբ՝ երկու երկրների հսկա այսբերգը ջարդվեց այդ քայլով: «Ես հավատում եմ, որ կլինեն քայլեր և այս, և այն կողմից, որովհետև երկու հարևան պետություններըմի օր պետք է նստեն սեղանի շուրջ, և դրա առաջին քայլերը, ամենադժվար, ամենաշատ քարկոծվող, ամենամեծ ուժ պահանջող քայլերը դրված են մտավորականության վրա, գրողի վրա, որովհետև ի սկզբանե բանն էր, խոսքը: Հավատում եմ, որ երկու կողմերից էլ քայլեր կլինեն, որովհետև երկրի վրա ոչինչ հավերժական չէ, այդ թվում և պատերազմները»,- կարծիք հայտնեց Կարինե Խոդիկյանը՝ եզրափակելով, որ պատերազմները սկսում են քաղաքական գործիչները, ավարտն ազդարարում գրողները:

Հիշեցնենք, որ գրող Լևոն Ջավախյանն իր «Քիրվա» պատմվածքի համար ադրբեջանական մրցանակ է ստացել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում