Փետրվարի 17-ին, ժամը 16.40-ին ահազանգ է ստացվել, որ Արթիկ քաղաքում ձյան շերտի ծանրությունից փլուզվել է Ամերիկայի հայ ավետարանչական ընկերությանը պատկանող գրասենյակի տանիքը (Չարենցի փողոցի թիվ 13 շենք):
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել Արթիկ քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ ձյան շերտի ծանրությունից տեղի է ունեցել շենքի երկու մասնաշենքերի տանիքի ազբոշիֆերների նստվածք` համապատասխանաբար 25 և 35 քմ, ինչն իրենից ներկայումս փլուզման վտանգ չի ներկայացնում: Անվտանգության նկատառումներից ելնելով` հրշեջ – փրկարարները սահմանազատել են տարածքը:









































