Լոնդոնում բարձր նորաձևության շաբաթվա ընթացքում ներկայացվել է Fyodor Golan դիզայներական զույգի՝ լատվիացի Ֆեոդոր Պոդգոռնիի և Մեծ Բրիտանիայում ստեղծագործող իսրայելցի Գոլան Ֆրիդմանի նոր հավաքածուն: Այս մասին հայտնում է Newsru.com-ը:
Երիտասարդ դիզայներների աշխատանքները արժանանում են հանրության հետաքրքրությանը և վեճեր բռնկում նորաձևության ոլորտի փորձագետների շրջանում: Նրանց տաղանդը դեռևս մի քանի տարի առաջ նկատել էր սուպերմոդել Կլաուդիա Շիֆերը:
Ստորև ներկայացվում են հավաքածուները, որոնք Ֆեոդորն ու Գոլանը ստեղծել են վերջին տարիներին:







































