Աֆղանստանի նախագահ Համիդ Կարզայը հաղորդել է, որ ազգային անվտանգության ուժերին կարգելվի ՆԱՏՕ-ի զորքերին ավիահարվածների հասցման հարցում խնդրանքով դիմելը, եթե ենթադրյալ թիրախները գտնվում են բնակելի շրջաններում: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»:
Քաբուլում ռազմական ակադեմիայի ներկայացուցիչների առջև ելույթի ժամանակ, Կարզայը հաղորդել է, որ կիրակի հրամանագիր կստորագրի, որը կարգելի տներին ու գյուղերին ավիահարվածներ հասցնելը:
Հիշեցնենք՝ փետրվարի 13-ին Աֆղանստանի արևելքում 10 խաղաղ բնակիչ դարձավ Աֆղանստանում անվտանգության աջակցման միջազգային ուժերի (ISAF) հասցրած ավիահարվածի զոհ: Տեղի իշխանությունների տվյալներով՝ ISAF -ի թիրախում եղել է Կունար գավառում տեղակայված թալիբների բազան:







































