CNN հեռուստաալիքը YouTube վիդեոհոսթինգի իր օգտահաշիվը համալրել է տեսանյութով, որում փոքրիկ խոզի հետևի ոտքերին անվասայլակ է ամրացված: Հեռուստաալիքի Distraction (զվարճություն ) բաժինը, որին էլ պատկանում է տեսանյութը, զվաղվում է ոչ լրատվական բնույթի տեսանյութերի տարածմամբ:
Ինչպես երևում է՝ կենդանին հարմարվել է իր ճակատագրին: Նրան կաթ են տալիս մանկական շշից: Թե ի՞նչ հանգամանքներում է կենդանին հայտնվել նման իրավիճակում, չի հաղորդվում: Դատելով մռութի տձևությունից՝ կարելի է ենթադրել, որ կենդանին լույս աշխարհ է եկել որոշակի թերություններով:







































