Բարության ինքնաբուխ դրսևորման օրը միջազգային բարեգործական կազմակերպությունների վերջին նախաձեռնություններից է: Այս տոնն ունի համաշխարհային նշանակություն և տոնվում է՝ անկախ քաղաքացիությունից, ազգությունից և կրոնական համոզմուքներից: Այս մասին հայտնում է Calend.ru-ն:
Կազմակերպիչները կոչ են անում այս օրը բարի լինել բոլորի հանդեպ և երբեք դրա դիմաց որևէ բան չակնկալել: Եթե մարդը բարության դիմաց երախտագիտության է սպասում, ապա դա անկեղծ բարություն համարվել չի կարող:








































