Բաբուինների արուներին գրավում է ոչ թե էգերի մեծ հետույքները, ինչպես ընդունված էր կարծել, այլ կանացի բեղունությունը: Նման եզրակացության են եկել ամերիկյան կենդանաբանները՝ հաղորդվում է Animal Behaviour ամսագրում:
Հատուկ սարքի միջոցով մասնագետները չափել են էգ բաբուինների չափերը և այդ տվյալներին գումարել յուրաքանչյուրի ունեցած ձագերի թիվը՝ հաշվի առնելով տարիքը և խմբի բոլոր անդամների կարգավիճակը:
Պարզվել է, որ խոշոր հետույքով էգերը միշտ չէ որ շատ ձագեր են ունենում, և նրանք չեն հանդիսանում ամենագրավիչ զուգընկերները զուգավորման շրջանում: Բացի այդ, իրական կյանքում հետազոտությունը ցույց է տվել, որ արուները մեծ ուշադրություն չեն դարձնում փարթամություններով օժտված էգերին:









































