Գիտնականներն ատոմային ժամացույցի նոր տարբերակ են ներկայացրել` ստրոնցիումի հիման վրա, որն առաջ կամ հետ կընկնի միան 15 մլրդ տարի անց: Այս մասին գրում է Nature Communications պարբերականը:
Ժամանակակից ատոմային ժամացույցներում լազերը պահում է ատոմների քաշը և դանդաղեցնում դրանց շարժումը, այնպես որ նրանք սառչում են մինչև զրո աստիճան: Լազերի ճառագայթումը ստիպում է ատոմներին էլեկտրոնների անցնել էներգետիկ մակարդակների միջև: Ժամացույցների արձագանքի հիմքում ընկած է այդ անցումների գրանցումը: Նրանց ճշգրտությունը կախված է այն բանից, թե որքան ճշգրիտ է հաջողվում չափել անցումների հաճախականությունը:
Ատոմային ժամերի մյուս գլխավոր հատկությունը կայունությունն է: Կայունությունը որոշում է, թե որքան երկար պետք է աշխատի ժամացույցը` իր ճշգրտությանը հասնելու համար:









































