Չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը նշել է, որ չի զղջում «Բարսելոնա»-ից «Արսենալ» տեղափոխության համար, տեղեկացնում է Daily Star-ը:
«Երբ ես տեղափոխվեցի «Արսենալ», այդքան էլ մոտ չէի թիմում հանդես եկող ֆուտբոլիստների հետ: Մի քանի օր անց ես հասկացա, որ նրանք բարձրակարգ ֆուտբոլիստներ են:
Մեր թիմում յուրաքանչյուր ֆուտբոլիստ ունի յուրահատկություն: Հպարտ եմ, որ հանդես եմ գալիս «Արսենալ»-ում: Ցանկանում եմ գավաթներ նվաճել միմիայն «զինագործներ»-ի հետ»,- հայտարարել է Սանչեսը:






































