Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մերժել է անգլիական «Վեսթ Հեմ»-ի առաջարկը: Այս մասին տեղեկացնում է The Mirror-ը:
Անգլիական ակումբի ղեկավարությունը գերմանացի մասնագետին առաջարկել է թիմը գլխավորել հաջորդ մրցաշրջանից, բայց իրադարձությունների նման զարգացումը Կլոպի ծրագրերից բացակայում է: «Վեսթ Հեմ»-ը շարունակում է փոխարինող փնտրել Սեմ Էլարդայսին:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանից հետո Յուրգեն Կլոպը հեռանալու է «Բորուսիա»-ից: Նա ակումբի ղեկավարությանը խորհուրդ է տվել իր փոխարեն նշանակել «Մայնց»-ի նախկին գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելին:






































