Սուրճը, որը երկրորդ օդաչուի կողմից պատահաբար թափվել էր Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչի ինքնաթիռի ղեկավարման վահանակի վրա, անցած ուրբաթ աղետի պատճառ կարող էր դառնալ, հայտնել են երկրի քաղծառայության ավիացիայից անցկացված հետաքննության արդյունքում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Նիկոլիչը Falcon 50 ինքնաթիռով ուղևորվում էր Վատիկան: Ավելի վաղ հաղորդվել էր, որ երեք շարժիչներից մեկի անսարքության պատճառով ինքնաթիռը թռիչքից քիչ անց վերադարձել է Բելգրադի օդանավակայան, իսկ այցը չեղյալ էր հայտարարվել:
Ինչպես հայտնի է դարձել օդաչուների բացատրական գրություններից, հաջող թռիչքից հետո երկրորդ օդաչուն՝ Բոյան Զորիչը, սուրճ է խնդրել: Ու երբ բաժակը նրա ձեռքում է հայտնվել, սկսվել է տուրբուլենտություն, և ըմպելիքը թափվել է ղեկավարման վահանակի վրա:
Առաջին օդաչուն կարողացել է վերականգնել ինքնաթիռի անկումը, սակայն որոշել է վերադառնալ օդանավակայան:
Երկրորդ օդաչուն ներկայումս ժամանակավորապես հեռացվել է թռիչքներից:







































