Tuesday, 30 06 2026
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ

Բարեգործական երեկո` հաջակցություն Հայաստանում ներառական առաջին խաղահրապարակի կառուցման

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը Երևանի կենդանաբանական այգու հետ համատեղ ապրիլի 17-ին կազմակերպել է բարեգործական երեկո՝ ի աջակցություն Հայաստանում ներառական առաջին խաղահրապարակի կառուցման: Երևանի կենդանաբանական այգում կառուցվելիք խաղահրապարակն ազատ հասանելիությամբ կրթական, թերապևտիկ և խաղային ներառական հարթակ կդառնա Հայաստանում գրանցված շուրջ 8000 երեխայի համար:

Բարեգործական երեկոյին մասնակցել են մասնավոր և հասարակական հատվածների, դիվանագիտական կորպուսի, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Կենդանի, անձայն աճուրդների և ազատ հանգանակությունների արդյունքում հավաքվել է շուրջ տասը միլիոն դրամ: Երեկոյի ավարտին այդ գումարը կրկնապատկել է հիմնադրամի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

Բարեգործական երեկոյի ընթացքում աճուրդի են հանվել ճանաչված նկարիչներ Աշոտ Ավագյանի, Վահագն Համալբաշյանի, Լուսի Աբդալյանի, Գաբրիել Մանուկյանի, Արև Պետրոսյանի, Նարեկ Ավետիսյանի, Արթուր Սարգսյանի՝ նախագծին նվիրաբերված աշխատանքներն, ինչպես նաև արժեքավոր նմուշներ «Գոլդեն Գրեյփ ԱրմԱս» և «Աբրիկոն» գործարանների կողմից: Անձայն աճուրդի են ներկայացվել հատուկ կարիքներով երեխաների ձեռքի աշխատանքները:

Երաժշտական և թատերական ներառական համարներով հանդես են եկել Ունիսոն ՀԿ-ի «Փարոս» երգչախումբը, Փոքր թատրոնը և Մանկական զարգացման հիմնադրամի` «Մենք ենք» ներառական թատերախումբը:

Խաղահրապարակի կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել 2015թ.-ի հունիսին՝ խաղային և կրթական հավասար հնարավորություններ ստեղծելով բոլոր երեխաների համար:

2011թ.-ից Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ իրականացնում է երկարաժամկետ` «Հիմնադրամը Երևանի կենդանաբանական այգու համար» նախագիծը, որի նպատակն է կենդանաբանական այգին դարձնել բնապահպանական և կրթական բազմագործառույթ տարածաշրջանային կենտրոն:

_FPW1246

_FPW1037

_FPW0889

_FPW0652

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում