Եվրամիության հակամոնոպոլային կարգավորողը ապրիլի 22-ին պլանավորում է «Գազպրոմ»-ի նկատմամբ մրցակցության խախտման վերաբերյալ պաշտոնական մեղադրանք է ներկայացնել, հաղորդում է Wall Street Journal-ը՝ հղում կատարելով իրադրությանը ծանոթ աղբյուրներին:
Եվրահանձնաժողովը 2012-ի սեպտեմբերի սկզբից «Գազպրոմ»-ի կողմից ԵՄ-ն կանոնների խախտման երեք հնարավոր դեպք է հետաքննում, որոնք վերաբերում են Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի, Չեխիայի, Սլովակիայի, Հունգարիայի և Բուլղարիայի շուկաներին: ԵՄ-ը ռուսական հոլդինգին կասկածում է գազի շուկաների բաժանման միջոցով դեպի միության երկրներ ազատ մատակարարման սահմանափակման, մատակարարումների դիվերսիֆիկացմանը խոչընդոտելու և անարդար գներ սահմանելու մեջ:
«Գազպրոմ»-ին կարող է Եվրամիության երկրներում ընկերության կողմից մատակարարված գազի տարեկան շրջանառության 10 տոկոսի չափով տուգանք սպառնալ:
Պարբերականի աղբյուրի խոսքերով՝ մեղադրանքների ցուցակը դրված է հանձնաժողովի չորեքշաբթի օրը պլանավորված նիստի օրակարգում:









































