Tuesday, 30 06 2026
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ

«Մոմենտումը» լավը չի, տղերք. Լիլիթ Գալստյանը՝ ՀԽ անդամներին

«Առաջին լրատվական»-ի RealPolitik հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը:

Այն, ինչ տեղի է ունենում վերջին երկու-երեք շաբաթների ընթացքում` կապված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ ընդունվող բանաձևերի, հռչակագրերի տեսքով, հայտարարությունների, պարզ հարցազրույցների տեսքով տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաների, քաղաքական գործիչների, մտավորականների հետ, որքանո՞վ է մոտեցնում Հայաստանին և Թուրքիային միմյանց  հետ հարաբերվելու, հարաբերությունները խորացնելու, զարգացնելու իմաստով:

Կարծում եմ, որ ամեն մի հայ, անկախ աշխարհագրությունից, հոգեկան ու բարոյական բավարարություն է զգում այս վերջին ամսում մեր դատի, պահանջատիրության շուրջ համաշխարհային դրական արձագանքից. կիսվում, հասկացվում է մեր ցավը, մեր վիշտը: Այս ամենը խիստ կարևոր է նաև մեր համազգային ոգեշնչման տեսանկյունից: Ինչ վերաբերում է Հայաստան-Թուրքիա երկխոսության մոտեցմանը, կարծեմ, մենք՝ հայերս, իբրև քաղաքացի, և Հայաստանը՝ որպես իշխանություն, երբեք չենք մերժել երկխոսությունը, եթե մեզ հետ խոսում են պատմական արդարության դիրքերից, քաղաքակիրթ բառապաշարով և ամենակարևորը՝ առանց նախապայմանների: Մեր քաղաքական բարի կամքը արձանագրությունների նախաստորագրման մակարդակով արտահայտվեց անգամ, բայց  Թուրքիան ոչ միայն ուժի դիրքերից խոսեց, անգամ Արցախի հիմնախնդիրը շահարկեց։

Ընդհանուր առմամբ, ես գիտեմ, որ Հայաստանը չի մերժում, և կարծես դա միակողմանի է, որովհետև մենք մյուս կողմից կարծես ստանում ենք հակառակ արձագանքներ, որոնք որևէ ձևով չեն նպաստում հարաբերությունների նորմալացմանը:

Ես կասեի՝ ոչ միայն չեն նպաստում հարաբերությունների նորմալացմանը, այլև չեն նպաստում Թուրքիայի քաղաքակիրթ դիմանկարի կերտմանը։ Այն Թուրքիան, որը ձգտում է Եվրամիության անդամ դառնալ, ինտեգրվել եվրոպական միջավայր, էլ տնտեսականի մասին չեմ խոսում, որովհետև տնտեսական պատնեշներ հաղթահարելն ավելի հեշտ է, քան քաղաքականն ու քաղաքակրթականը, շարունակում է իր համար իսկ ոչ շահեկան քաղաքական հիստերիան ու շանտաժը։   Հայաստանի՝ իբրև անկախ պետության քաղաքական արժանապատվությունը  երբեք չի հանդուրժի, որ իր հետ խոսեն նախապայմանների ու շանտաժի  լեզվով: Էրդողաանի ու Թուրքիայի վերնախավի վերջին հայտարարությունները գարշելի, ոչ քաղաքակրթական էին, և իզուր չէ, որ Եվրախորհրդարանում բանաձևի քննարկման ժամանակ շատերը հորդորեցին Թուրքիային ֆաշիզմի ու ռևանշիզմի բառապաշարով  չխոսել: Այս ամենի անունը քաղաքական հիստերիա է և բացարձակապես չի նպաստում Եվրոպա ձգտող Թուրքիայի դիմանկարին, ընդհակառակը՝ ընդգծում է, որ 100 տարին բացարձակապես պատմության ակնթարթ էր, գոնե Թուրքիայի համար՝  սեփական պատմության սև էջը խմբագրելու, հոգեկերտվածքը փոխելու իմաստով: Եվ այսօր էլ Էրդողանը դարձյալ հիշեցնում է չմոռանալ, որ Թուրքիայում 100.000 հայեր են ապրում: Սա նույն համիդա-թալեաթյան կեցվածքն է՝ «Բերանն արյունոտ մարդասպանը դեռ շարունակում է իր ճանապարհը»:

Եթե վերանանք այս օրերի տրամադրություններից, զեղումներից,  հոգևոր բավարարությունից, ապրիլի 25-ին, երբ կանցնի այս ամենը  և մենք կմնանք մեր հողի վրա ու կշարունակենք ապրել Թուրքիայի հետ, որքանո՞վ են այս ամբողջ հայտարարությունները, ընդունված բանաձևերը նպաստում Հայաստանի տարածաշրջանային անվտանգությանը: Մենք բոլորովին նոր Թուրքիա կունենանք այլևս, որն ավելի  թշնամացած կլինի մեզ հետ, որը ավելի զազրելի կլինի: Մտածե՞լ ենք այդ հետևանքների մասին:

Մենք  ազգովի  բարոյահոգեբանական մի նոր որակի մեջ հայտնվեցինք,  ոգեշնչման մեծ աղբյուր ստացանք: Նախ առաջինը՝ մենք մենակ չենք: Բայց մեր ոգեշնչման ամենամեծ աղբյուրը Հայաստան պետությունն է, մեր անկախությունը։   Այս օրերին շարունակ մեր մտքերում մեր անցած ճանապարհն է, մեր հավաքական կենսագրության անջնջելի, ամենադառը էջը, և այդ ամենից հետո հառնել, ունենալ անկախ պետություն, Հայաստանի Հանրապետություն։ Սա հզորագույն արժեք է՝ պետք է փայփայել, գուրգուրել, արժևորել։ ԵՄ-ից, ԵԽ-ից, բոլոր ատյաններից պահանջելուց առաջ, նախ ինքներս մեզ պիտի խնդիր առաջադրենք. իբրև ՀՀ քաղաքացի, իբրև հայ՝ մենք ինչ ենք տալիս այս պետությանը: Մեր ներքին նվիրումի մակարդակն, այնուամենայնիվ ցածր է: Դաս պետք է լինի մեզ համար, գոյության բանաձև՝ մենք հաջողված ենք, երբ միասին ենք:  Ցեղասպանությունը, ցավոք և ավաղ,  գրեթե այն միակ օրակարգն է, որտեղ մենք միասնական ենք, և այդ միասնականության մեջ են մեր ձեռքբերումները: Մրցունակ  և առհասարակ, արժանապատիվ պետություն լինելու չափանիշը զարգացող, ժամանակակից ու ժողովրդավարական Հայաստանի պետականությունն է։ Երկիր, ուր ամեն վայրկյան չբախվես այլանդակ կաշառակերության, ոտնահարված մարդկային իրավունքների,  մարդու մարգինալացման հետ, որտեղ հաստավիզներն ու տգետները չեն հայտնվում քաղաքականության մեջ ու քեզ համար քաղաքական որոշում կայացնում: ՀՀ սահմանները հատելուց հետո ես իմ կուսակցական պատկանելությունը դնում եմ մի կողմ, որովհետև ՀՀ սահմանները հատելուց հետո ես ունեմ մեկ շահ՝ Հայաստանի պետության շահը:

Իսկ ինչպե՞ս պետք է ապրենք ապրիլի 25-ից հետո:

Ապրիլի 25-ից հետո էլ պիտի ապրենք հանուն Հայաստանի բանաձևով. ուժեղին ու կայացածին են հարգում, հավասարի պես խոսում հետը։ Մեր խնդիրների բանալին նախ մեր ձեռքում է։ Աշխարհը գնում է քաղաքակրթական բախումների (ISIS/ԴԱԻՇ, Իրաք, փոթորկող Թուրքիա, վստահ չեմ, որ առաջիկա 10 տարիներին Թուրքիան ներկա վարչական սահմանների մեջ կմնա)։ Նաև աշխարհագրորեն ենք քաղաքակրթական կոլապսի եզրին: Մենք պետք է կարողանանք աշխարհաքաղաքական իմաստով մեզ ճիշտ արժևորել, գրագետ ծախել.   տարածաշրջանային կայունության մեջ մեր դերակատարությունը որոշիչ է։

-Այսօր Հիմնադիր խորհրդարանի անդամները բանտարկված են, և ՀՅԴ-ն ուղղակի կամ անուղղակի կապ ուներ այդ ամենի հետ՝ գոնե հայտարարությունների տեսքով: Հիմնադիր խորհրդարանի շատ անդամներ կշտամբում են ՀՅԴ-ին այս իրավիճակին ինչ-որ ձևով նպաստելու համար:

-Ես Ձեզ շատ եմ հարգում, բայց պետք է խնդրեի, որ կապ ունենալ բառը չօգտագործեիք: Դա բացարձակապես իրականությանը չի համապատասխանում: Ինչ վերաբերում է Հիմնադիր խորհրդարանին, իսկապես շատ նուրբ հարց է: Ես՝ իբրև արժեքների համակարգ ունեցող մարդ, չեմ հանդուրժում խոսքի ազատության, արտահայտման ազատության, երթերի ազատության, այսինքն՝ ժողովրդավարության ամբողջ համալիրի նկատմամբ ոստնձգությունները: Եվ առաջին անգամ չի, որ բարձրաձայնում եմ ու իմ անհանդուրժողականությունը պետք է արտահայտեմ դրա դեմ: Բայց այդ օրը օգտագործել քաղաքական նպատակով… կարծում եմ՝ նրբանկատ պետք է լինել: Իհարկե, համաձայն եմ, եթե դու ուզում ես ավելի լավ Հայաստան, ապա պետք է այս համակարգը ավելի խորքային սանիտարիայի ենթարկել, որովհետև քաղաքական այս մշակույթով, այս վարքագծով, այս բարոյականությամբ ՀՀ-ն քաղաքական հեռանկար չունի: Բայց մոմենտումը լավը բան չի: Այո, մաքրենք երկիրը, քաղաքական սանիտարիայի ենթարկենք, բոլոր այդ գարշելի պսևդոքաղաքական արարածներին մաքրենք, և գան այն մարդիկ, ում կենսագրությունը մաքուր է երկիր կառուցելու համար, սակայն մոմենտումը իսկապես լավ չի ընտրված ռեժիմը 24-ի հետ կապելու համար: Եվ այդ մեղադրանքները, թե մենք, կոպիտ ասած, «գործ տվող» ենք՝ շատ սխալ է:

-Նրանցից շատ-շատերը Ձեր գաղափարակից ընկերներն են եղել: Ընդհանուր կիսելու շատ բաներ ունեք:

-Իմ սիրտը ինչպես կարող է չցավել Չուգասզյանի համար, ում որպես մտավորական հարգում եմ: Ժիրայր Սեֆիլյանի համար, որը կյանք և արյուն է տվել այսօր իմ ազատ ապրելու, արժանապատվության համար: Այնտեղ շատ-շատերը ինձ ընկերներ են, կենսագրություն ունեն և այլն: Եվ ամեն անգամ Շուշի գնալուց, երբ տեսնում եմ այդ անդնդախոր ձորը, մտածում եմ, թե մեր բատալյոնի տղերքին ինչ հրեշտակային թեևեր են այնտեղ հասցրել: Եվ այսօր ինձ համար ցավալի է տեսնել, թե ինչպես են իմ հերոսին շղթայակապ տանում բանտ: Դա անհանդուրժելի էր, բայց կար քաղաքական հոտառության մի պահ, որտեղ մոմենտումի ճիշտ պահ չընտրելու պահ կար, և ձեզ հակառակորդ մի ընտրեք ՀՅԴ-ին:

-Կա՞ հավանականություն, որ ապրիլի 24-ից հետո դուք կպայքարեք այդ տղաների ազատության համար:

-Եկեք ՀՅԴ անունից խոստումներ չտամ: Երբ Բերձորում այդ դեպքը պատահեց, ես՝ որպես քաղաքացի, առաջիններից մեկն էի, ով իր անհանդուրժողականությունը հայտնեց: Ինձ համար որպես Հայաստանի քաղաքական նկարագիր անընդունելի է, թե ինչպես կարող ես քո հերոսի առաջ դռները փակել: Բայց մյուս կողմից՝ տեսնում ես, թե քարացած ինչ սֆինքսային ժամանակաշրջան է Հայաստանում, որտեղ Սահմանադրությամբ կամ այլ եղանակներով  չի լինում իշխանություն փոխել, և շարունակաբար այդ վերարտադրված պատի հետ ենք բախվում: Խնդիրը դա է, որ պահանջում է վերևների խոհեմություն, բացի այդ՝ փրկությունը ժողովրդի միասնականության մեջ է: Տեսնում ես, որ արժեքային նույն համակարգը կիսող մարդիկ բոլոր կուսակցությունների մեջ կան, բայց երբեք չունեն միասին լինելու պատմական անկարելիություն երկիրը փոխելու: Թող ապրիլի 24-ը իր մեջ նաև այս խորհուրդը պարունակի, որ ապրիլի 25-ից հետո մեր ավելի արժանապատիվ երկիր ունենալու հնարավորությունը միասնականության մեջ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում