Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանն այսօր պաշտոնական այցով ժամանել է Բաքու: Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը:
Հաղորդվում է, որ Դեհղանը հանդիպումներ կունենա Ադրբեջանի բարձրագույն քաղաքական և ռազմական ղեկավարության հետ:
Հանդիպումների և բանակցությունների թեմաները կլինեն երկկողմ հարաբերությունների հարցեր, տարածաշրջանային խնդիրներ և ռազմական հարցեր:
«Դեհղանի այցի նպատակն է նոր մակարդակի բարձրացնել Ադրբեջանի հետ համագործակցությունը պաշտպանական և ռազմական ոլորտում»,- ասվում է հաղորդագրության մեջ:








































