Հայտնի ամերիկացի երգիչ Ջասթին Թիմբերլեյքը հրապարակել է վերջերս լույս աշխարհ եկած իր որդու առաջին լուսանկարը։
Լուսանկարում, որը Թիմբերլեյքը տեղադրել է իր Instagram-ում, պատկերված է երգչի կինը՝ դերասանուհի Ջեսիկա Բիլը, ձեռքում նրանց երեխան։
Այն մասին, որ զույգը որդի է ունեցել, հայտնի էր դարձել ապրիլի 11-ին։ Փոքրիկը զույգի առաջնեկն է։
Թիմբերլեյքն ու Բիլն ամուսնացել էին 2012-ի հունվարին։ Մինչ այդ զույգը հանդիպել է 5 տարի։











































