Եգիպտոսում քրեական դատարանը ֆուտբոլի 11 երկրպագուի մահապատժի է դատապարտել ֆուտբոլային խաղի ժամանակ զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար, հաղորդում է korrespondent.net-ը:
Այս գործով վերջնական վճիռ պետք է կայացնի Եգիպտոսի գերագույն մուֆթի Շաուքի Ալամը: Գործի շրջանակներում վճիռ պետք է կայացվի նաև 63 անձի նկատմամբ, որոնց թվում կան նաև ուժային կառույցների ներկայացուցիչներ:
Անկարգությունները տեղի են ունեցել 2012թ. փետրվարին Պորտ-Սաիդի ստադիոնում: Դրանց հետևանքով զոհվեց 74 երկրպագու, վիրավորվեց ավելի քան 1000-ը:









































