Tuesday, 23 06 2026
Երևանը և Բաքուն շարժվելու են հնարավոր բոլոր ուղղություններով. Դիլիջանում կարևոր հանդիպում էր
Քոչարյանը թախծոտ ժպիտ է առաջացնում. թո՛ղ բացատրի՝ ինչպես մեծահարուստ դարձավ
Վտանգավոր էսկալացիա Սև ծովում․ Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին
«Վճռական մենակ» Պուտինը վաղեմի բարեկամներ է կորցնում
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ

Սարգսյանն ակնարկում է, որ այլևս չի՞ հանդուրժելու հարուստներին. մամուլ

Նախօրեին Աշտարակ քաղաքում տեղի ունեցած նախընտրական հանդիպման ժամանակ ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը հայտարարեց. «Եթե մերժում եք այն կարծիքը, թե մեր ժողովրդի վաստակը քչերինն է, հնչեցրե՛ք ձեր ձայնն այս ընտրություններում: Եթե մերժում եք այն միտքը, թե մեր իշխանությունն այլևս պատանդ է մի քանի հարուստների ձեռքին, պիտի մասնակցեք այս ընտրություններին: Եթե ընդունում եք, որ մեր երկիրը նոր տնտեսության, լավ վարձատրվող աշխատատեղերի կարիք ունի, եթե հավատում եք, որ պիտի ապրենք արդար երկրում, չմնաք տանը, գնացե՛ք ձեր ընտրության հետևից»:

Վերհիշելով 2008 թվականը՝ Սարգսյանը նշեց. «Սակայն այլ ելք չունեի: Հայաստանի վերքերը խորն էին: Ժամանակները փոխվել են, փոխվել է երկիրը, փոխվել եմ և ես»: Ս. Սարգսյանը խոսեց նաև իր սխալների մասին. «Ցավում եմ իմ սեփական սխալների համար, որոնք քիչ չեն եղել, և որոնց մասին ինձնից ավելի ոչ ոք չգիտի»:

Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է մի քանի գործարարների հետ՝ պարզելու նրանց կարծիքը, իսկապե՞ս մեր երկիրը հարուստների ձեռքին պատանդ է:

Աժ ԲՀԿ խմբակցության անդամ ԱՐՇԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ (Բռլիանտի Արշակ)

– Պարոն Մխիթարյան, համամի՞տ եք ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի այն մտքի հետ, որ այսօր մեր երկիրը պատանդ է հարուստների ձեռքին:

– Չեմ ուզում մեկնաբանել, նախագահական ընտրություններից հետո նոր այդ հարցերին կպատասխանեմ: Դե որ նախագահն ասել է, ուրեմն մի բան գիտի, որ ասում է: Ճիշտն ասած, այդ հարցի շուրջ այդքան խորը չեմ մտածել: Նոր, առաջին անգամ լսում եմ: Նախագահական ընտրություններից հետո Ձեր մյուս հարցերին կպատասխանեմ:

Աժ ՀՀԿ խմբակցության անդամ ԱՇՈՏ ԱՂԱԲԱԲՅԱՆ (Բուռնաշ)

– Պարոն Աղաբաբյան, ըստ Ձեզ՝ այսօր մեր երկիրը հարուստների ձեռքին պատա՞նդ է:

– Դուք ինձ հիմա հարուստի տե՞ղ եք դրել, թե՞ որպես պատգամավոր եք այդ հարցն ուղղում:

Խնդրում եմ, որպես պատգամավոր՝ Ձեր տեսակետը հայտնեք այդ հարցի շուրջ:

– Եթե ասել է, ուրեմն ճշմարտություն կա դրա մեջ:

– Ո՞րն է, ըստ Ձեզ, այդ ճշմարտությունը:

– Բիզնեսմենը դեռ շատ փոքր է հարուստ կոչվելու համար, եթե բիզնեսմեն է, ուրեմն հարո՞ւստ է: Հարուստները նրանք են, ում շրջանառու միջոցները դրսում են: Հայաստանի բիզնեսմենները իրենք աշխատանք են ստեղծում, իսկ իմ կարծիքով՝ հարուստն ինչ ունի-չունի, համարյա թե դրսում է: Ինչ-որ մի բան դե ես էլ ունեմ, տուն եմ պահում, տեղ եմ պահում, աշխատատեղեր եմ ստեղծել, իմ միջավայրն ունեմ՝ ես ունեմ բանվորից, հավաքարարից մինչև գլխավոր ինժեներ… մենք ապրում ենք մեր կյանքով: Իմ կարծիքով՝ դրսից են հարուստ լինում, ներսում ո՞վ կա: Դրսում այնքան մեծ կապիտալ է պտտվում…

Աժ նախկին պատգամավոր ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ (Ճոյտ)

Պարոն Հակոբյան, տեղյա՞կ եք, որ Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե մեր երկիրը մի քանի հարուստների ձեռքին պատանդ է: Համամի՞տ եք Ձեր առաջնորդի հետ:

– Իհարկե դա էդպես է:

Իսկ, ըստ Ձեզ, ովքե՞ր են մեր երկրի հարուստները, որոնք իշխում են:

– Դե այդ հարցին կարող են պատասխանել այն մարդիկ, որոնք ուսումնասիրում են այդ մարդկանց ունեցվածքը: Այնպիսի մարդիկ կան, որոնք կոնկրետ պետական ապարատում աշխատելու ընթացքում են հարստացել: Խոսքը չի վերաբերվում այն մարդկանց, որոնք բիզնեսներ ունեն: Այդ մարդիկ ունեն բիզնեսներ, դրանով են հարստացել, բայց այն մարդիկ, որոնք չունեն ոչինչ, պետական աշխատանքի շնորհիվ դառնում են միլիոնատեր, ես դրա մեջ եմ ամեն ինչ գտնում բացասականը:

– Դուք Ձեզ այդ հարուստների թվին դասո՞ւմ եք:

– Իհարկե ոչ: Եթե ուզում եք՝ Հայաստանում գտնվող հարուստին համեմատենք այլ երկրի հարուստների հետ, ապա մենք հարուստներ չունենք: Այս երկրում այդքան շատ կապիտալ չկա, որ կարողանանք համեմատել այլ երկրների հարուստների հետ:

Եթե մենք հարուստներ չունենք, այդ դեպքում ո՞ւմ նկատի ուներ Սերժ Սարգսյանը:

– Եթե նախագահը խոսում է, այսօր նա ամենաինֆորմացված մարդն է, հանրապետության նախագահն է, ուրեմն հստակ, կոնկրետ ուղղվածություններ ունի: Ակնարկ է անում, որ տեսեք, ժողովուրդ, ընտրություններից հետո մենք չենք հանդուրժելու այդ ամեն ինչը, այդ հարուստները, որ հարստացել են, ենթադրենք, տարբեր եղանակներով ոչ օրինական ճանապարհով նրանց նկատմամբ պետք է պատիժ լինի: 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում