Thursday, 16 05 2024
«Եթե ՌԴ-ն փաստ ունի, թող հրապարակայնացնի»․ Գրիգորյան
Սյունիքում կորած բնակիչը հայտնաբերվել է
«Հայաստանի տարածքից որևէ միլիմետր հող չի հանձնվել»․ Արմեն Գրիգորյան
Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Հայաստանին աջակցելու վերաբերյալ բանաձև է ընդունել
Լարին շարունակում է արժեզրկվել
Ֆինանսների նախկին փոխնախարարի կինը 4 մլն․ դոլարի գույք է իրացրել Դուբայում
Փաստաբանները պահանջում են Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանը մասնակից դարձնել իրենց
Զախարովայով ներշնչվածները կեղծիք են տարածում
Փաշինյանի՝ սահմանազատման սկզբունքը. մասնատվող կիրանց
23:45
Հետ կանչեք օրենքը, քանի դեռ Վրաստանի եվրոպական ապագան ավելի շատ չի վտանգվել. ԵԽ
Շաբաթը չբոլորած կունենանք առանցքային, շատ մեծ հանրահավաք. Գալստանյան
23:30
ՌԴ-ը և Չինաստանը ծրագրում են մոտ ապագայում Մոնղոլիայի տարածքով նոր գազատարի կառուցման պայմանագիր կնքել
Գալստանյանը գնում է «տրորված ճանապարհով»
Փաշինյանը, Ալիևը, Պուտինը պարտավոր են ապահովել արցախցիների վերադարձը. առաջիկայում պահանջելու ենք
Արցախի կորստի մեջ մեղքի բաժին ունեցող բոլոր պաշտոնյաները պատժվելու են, կարող է՝ նաև ես. Բալասանյան
Փաշինյանը գնում է ոչ պոպուլյար որոշումներ ընդունելու ճանապարհով
Կալանավորվել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը
ՀՀ ԱԳ փոխնախարարն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի՝ Արևելյան հարևանության և ինստիտուտների հզորացման հարցերով տնօրենին
22:45
Մոլդովայում նշանակվել է նախագահական ընտրությունների օրը
Ռուսաստանը «հանձնում է Աբխազիան, որ ամբողջական Վրաստան ստանա՞»
«Վրացական երազանքը» կորցրել է Թբիլիսին. չեմ բացառում, որ «ռուսական օրենքը» մնա օդից կախված
Մարիա բաջի, բա ՌԴ-ն ի՞նչ է անում. աշխատեցնում է իր գործակալական ցանցը թե՛ ՀՀ-ում, թե՛ Վրաստանում
Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնևում է
ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված լարված իրավիճակի առնչությամբ
21:20
ՆԱՏՕ-ում հաստատել են, որ Ուկրաինայի զինված ուժերը գտնվում են ծանր իրավիճակում
21:10
ՌԴ-ը Մեծ Բրիտանիայի դեսպանատան ռազմական կցորդին պերսոնա նոն գրատա է հայտարարել
Լուկաշենկոյի արյունոտ տորթը Բաքվում
Սյունիքի մարզի Տաշտուն գյուղի 67-ամյա կորած բնակիչը հայտնաբերվել է անվնաս

Հոլոքոստի հիշատակի օրը պետք է հանգեցնի Հայոց Ցեղասպանության պաշտոնական ճանաչման. The Jerusalem Post

The Jerusalem Post-ը վերջերս հրատարակել է մի հրաշալի խորաթափանց խմբագրական «Իսրայելը պետք է ճանաչի Հայոց Ցեղասպանությունը» վերնագրով: Հոդվածը ցույց է տալիս, թե ինչպես է Օսմանյան կայսրության ժամանակ կատարված հայկական սպանդի ժխտումը քաջալերել Հիտլերին կազմակերպելու  ապագա ցեղասպանությունը:  Ժխտումը թույլ է տալիս, որ չարիքը թարախակալի, ինչպես չբուժված վերքը:

Հիտլերը և նացիստական ​​ռեժիմը հետևեցին Թուրքիայի թարախակալող  բարոյական վերքին  իրենց ծրագրած ցեղասպանությունն իրականացնելու համար:

Շտեֆան Իհրիգն իր գրքում Աթաթուրքին ներկայացրել է  նացիստական ​​երևակայության մեջ: «Նացիստները ձևավորվել են աչքի առաջ ունենալով Նոր Թուրքիայի վերելքն ու Հայոց Ցեղասպանությունը …. Նացիստները Նոր Թուրքիային ընդունել են որպես կենսունակ և գերժամանակակից պետություն,  քանի որ դրան անվերապահորեն հետևել է իրենց ֆյուրերը, այն «լուծել» է «փոքրամասնության խնդիրը»: Խմբագրականն իրավացիորեն նշում է, որ նացիստները հետևել են Հայոց Ցեղասպանությանն աշխարհի արձագանքին  և հասկացել համաշխարհային քաղաքականության մութ ու երկյուղալի իրականությունը:

Քանի որ ոչ ոք  Օսմանյան կայսրությանը (կամ Թուրքիայի հետագա ռեժիմին) պատասխանատվության չենթարկեց մարդկության դեմ կատարած հանցագործությունների համար, Երրորդ Ռեյխը հասկացավ, որ կարող է  Հոլոքոստ իրականացնել, առանց հետագա  հետևանքների մասին մտածելու:

Ի վերջո, Հիտլերը մեկ անգամ հայտարարեց, թե ով է խոսել  հայերի սպանությունների մասին:

Միացյալ Նահանգների Հոլոքոստի հիշատակման թանգարանը մեջբերում է Ադոլֆ Հիտլերի տխրահռչակ հայտարարությունը, որն արվել է 1939 թվականի ելույթում. «Համապատասխանաբար, ես իմ մահվան  կազմավորումները պատրաստ եմ պահում առայժմ միայն Արևելքի համար, հրահանգելով անողոքաբար, առանց կարեկցանքի մահվան ուղարկել լեհական ծագումով տղամարդկանց, կանանց և երեխաներին: Միայն այդ կերպ կարող ենք  ձեռք բերել կենսատարածք, որի կարիքն ունենք: Ի վերջո, ով է այսօր խոսում հայերի բնաջնջման մասին»:

Սակայն պատկերացրեք, եթե Հիտլերը  մտահոգվեր Օսվենցիմի կառուցման հետևանքների  կամ անմեղ տղամարդկանց, կանանց ու երեխաներին սպանելու նպատակով օկուպացված հողեր  Einsatzgruppen ուղարկելու համար:  Եթե ​​«հայերի բնաջնջման» մասին, ինչպես նշվում է ԱՄՆ-ի Հոլոքոստի հիշատակի թանգարանում, խոսվեր ամբողջ Եվրոպայում և աշխարհում մինչև 1933 թվականը, ապա նացիստները կկարողանայի՞ն արդյոք իրականացնել ընտանիքներին անասնապահական վագոններով մահվան ճամբարներ ուղարկելու սարսափելի ծրագիրը: Ի վերջո, դրանք առաջին անգամ օգտագործվել են  հայերի համար, նացիստների իշխանության գալուց տասնամյակներ առաջ:

«Այլևս երբեք» արտահայտությունը, ցավոք չկանխեց բազմաթիվ այլ ցեղասպանություններ Կամբոջիայից մինչև Ռուանդա և Դարֆուր: Ի լրումն, ԱՄՆ-ի և Իսրայելի որոշումը մեկ ու կես միլիոն հայերի սպանության առիթով «ցեղասպանություն» բառը չօգտագործելու մասին: Աշխարհն էլ, նույնիսկ առանց համաշխարհային առաջնորդների ընդհանուր բողոքի,  ցեղասպանության համար որոշել է պատասխանատվության ենթարկել պետության գործող ղեկավարին: Ցեղասպանության մեղադրանքով միջազգային քրեական դատարանը Սուդանի նախագահ Օմար ալ Բաշիրին պատասխանատու է համարում ավելի քան 300,000 մարդու մահվան համար:

Անվտանգության խորհրդի խնդրանքով հետաքննություն է սկսվել Դարֆուրում և երեք տարի հետո հավաքված ապացույցների հիման վրա դատախազը եզրակացրել է, որ բավարար հիմքեր կան ընդունելու, որ Օմար Ահմադ Ալ Բաշիրը ցեղասպանության 10 կետով քրեական պատասխանատվության է ենթարկվելու մարդկության դեմ կատարած և  պատերազմական հանցագործությունների համար: Դատախազությունը վկայում է, որ Ալ Բաշիրը ղեկավարել և իրականացրել է երեք էթնիկ խմբերի զգալի մասի ոչնչացումը:

Չնայած նախագահ Բուշը Սուդանի սպանությունները պիտակավորել է որպես ցեղասպանություն, չնայած այն հանգամանքին, որ ցեղասպանության համար Ալ Բաշիրին ցանկանում են պատասխանատվության ենթարկել, կան երկրներ, օրինակ Չինաստանը, որ դեռ նավթային գործարքներ է կնքում Սուդանի առաջնորդի հետ: Աշխարհը չի պահանջում, որ Ալ Բաշիրը դատարանի առաջ կանգնի մարդկության դեմ իր կատարած հանցագործությունների համար այն պատճառով, որ ազգային շահը վեր է դասվում ցեղասպանությունը կանխելու մտադրությունից:

Հարկ է նշել նաև, որ նախագահ Բուշը Սուդանի կոտորածները կոչել է ցեղասպանություն, բայց Օսմանյան կայսրության ժամանակ ավելի շատ հայերի սպանությունը ԱՄՆ նախագահը դեռ պաշտոնապես չի անվանել «ցեղասպանություն»:

Այսպիսով, արդյո՞ք «Այլևս երբեք» արտահայտությունը պարզապես միջոց է  Հոլոքոստի ծավալները հաղթահարելու համար, թե աշխարհն իսկապես ի նկատի ունի, որ ցեղասպանությունները երբեք չպետք է արդարացվեն կամ մոռացվեն:

Ցավոք,  Իսրայելը և ԱՄՆ-ն քաղաքականությունը վեր են դասում ավելի նվիրական արժեքներից և անտեսում են այն մարդուն, որն, ըստ էության, ստեղծել է «ցեղասպանություն» բառը: Դոկտոր Ռաֆայել Լեմկինը ոչ միայն հեռուստատեսությամբ, CBS-ի հետ լեգենդար հարցազրույցում բառացի նշեց. «առաջինը դա տեղի է ունեցել հայերի հետ», այլև New York Times-ի հոդվածում փաստաթղթերով հաստատեց  հայերի սպանդի կապը հրեաների դեմ Հիտլերի գործողությունների հետ:

Նույնիսկ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Թուրքիայի հայ բնակչության ճակատագիրը գտնվում էր մարդկության դեմ հանցագործությունների ցուցակի վերին մասում: Ֆիլմը ներառում է 1949-ին CBS հետ Ռաֆայել Լեմկինի հարցազրույցի տեսահոլովակը, իրավունքի պրոֆեսորի, ով 1943-ին ստեղծեց ցեղասպանություն եզրույթը: «Ես հետաքրքրվեցի ցեղասպանությունով, քանի որ դա շատ անգամ է տեղի ունեցել», – պատմում է նա CBS-ի մեկնաբան Քուինսի Հոուին: «Առաջինը կատարվեց հայերի հետ, ապա Հիտլերը քայլեր ձեռնարկեց»:

Դոկտոր Լեմկինը պետք է որ շատ հաստատակամ լիներ  Հայոց սպանդը նկարագրելիս այդ բառն օգտագործելու հարցում: Երիտասարդ տարիքում Լեմկինը ուսումնասիրել է հայկական փորձությունը Օսմանյան կայսրությունում, իսկ 1943-ին ստեղծել է բառը, որպեսզի բնութագրի այդ ոճրագործությունը և այն կապի Հոլոքոստի հետ: Հրեական ծագումով լեհ իրավաբանը և Յեյլի պրոֆեսորը 1948-ի ՄԱԿ-ի դասախոսության ժամանակ, ինչպես նաև իր ամբողջ կյանքի ընթացքում, տարբեր առիթներով հայտարարել է, որ հայերը ենթարկվել են ցեղասպանության:

Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ մեկ ու կես միլիոն հայերի սպանությունը միայն «կոտորած» չէր, այն ավելին էր քան «ողբերգությունը» կամ «ոճրագործությունը»: Դոկտոր Ռաֆայել Լեմկինը շատ հստակ էր իր համոզմունքում, որ հայերը «ցեղասպանության» են ենթարկվել: Լեմկինն է հորինել այդ բառը, և երբ Թուրքիայի նախագահ Էրդողանը դատապարտում է Հռոմի Ֆրանցիսկոս պապին այն ցեղասպանություն կոչելու համար, թուրք առաջնորդը նաև հայտարարություն է անում Հոլոքոստի հիշատակի օրվա մասին:

Ամեն անգամ, երբ որևէ մեկը փորձում է ժխտել Հայոց Ցեղասպանության գոյությունը, անտեսում է դրա առնչությունը Հոլոքոստի հետ: Վեց միլիոն հրեաների, այդ թվում մեկ ու կես միլիոն հրեա երեխաների հիշողությունը կապված է Հայոց Ցեղասպանության մասին Հիտլերի խեղված տեսակետի հետ: Երբ մի խելագար հայտարարում է. «Ի վերջո, ով է այսօր խոսում հայերի բնաջնջման մասին», պարզ է, որ նա մտադիր է կրկնել պատմությունը:

Իսրայելը, Ամերիկան և աշխարհի մյուս մասը պետք է միանան ԱՄՆ Կոնգրեսի անդամներին, պատմաբաններին և մոլորակի ավելի քան 20 ազգերին ու պաշտոնապես ճանաչեն Հայոց Ցեղասպանությունը:

Աշխարհը չի կարող թույլ տալ, որ ցեղասպանության խնդիրը ռազմավարական շահերի հարցում երկրորդ պլան մղվի, զիջելով Սուդանի հետ Չինաստանի նավթային շահերին, Թուրքիայի հետ ԱՄՆ-ի ռազմական կապերին կամ Թուրքիայի հետ Իսրայելի դիվանագիտական ​​հարաբերությանը: Մենք բոլորս պետք է Հոլոքոստի հիշատակի օրը հարգենք պաշտոնապես ճանաչելով նաև Հայոց Ցեղասպանությունը, ինչը կաներ դոկտոր Լեմկինը, եթե ողջ լիներ:

Ռաֆայել Լեմկինը, լեհ հրեան, ով հորինել է «ցեղասպանություն» բառը,  կցանկանար, որ բոլորը հիշեն ոչ միայն Հոլոքոստը, այլև բարոյական քաջություն ցուցաբերեն  Հայոց Ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու հարցում:

 

Թարգմանությունը՝ Interpress.am

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում