Apple-ի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը Mashable կայքին հայտնել է, որ Apple Watch «խելացի» ժամերը գնելու համար ժամանակ չի ունեցել: Վոզնյակի խոսքերով`մարտն ու ապրիլն իր համար ամենածանրաբեռնված ամիսներն են:
Նա, սակայն, հայտարարել է, որ ամեն դեպքում իր համար կգնի ժամեր`չնայած որ վստահ չէ, որ դրանց կարիքն ունի: Վոզնյակի համար հետաքրքիր է`արդյոք կկարողանա այդ սարքավորումը որևէ կերպ ազդել նրա վրա:
Տվյալ պահին Սթիվ Վոզնյակը կրում է Nixie ձեռքի ժամացույցը, որտեղ գազով լիցքավորվող ինդիկատոր է գործածվում:









































