Թուրքական Turkish Airlines ավիաընկերության գլխավոր տնօրեն Թեմել Կոտիլն առաջարկել է իր ավիաընկերության օդաչուներին ամուսնանալ, որպեսզի խուսափեն դեպրեսիայից, ինչը կարող է աղետի հանգեցնել, հայտնում է DHA-ն:
Մարտի վերջին Germanwings ընկերության Airbus A320-ը, որը թռչում էր Բարսելոնից Դյուսերդոլֆ, վթարվեց Ֆրանսիայի հարավ-արևելքում: Աղետի հետևանքով զոհվեց 150 մարդ:
«Օդաչուների կենսակերպը շատ կարևոր է: Ֆրանսիայիում ինքնաթիռի վթարը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ օդաչուն բաժանվեց իր ընկերուհուց: Այդ իսկ պատճառով մենք խրախուսում ենք երիտասարդ օդաչուներին, որ ամուսնանան»,- ասել է Կոտիլը՝ Ստամբուլում ելույթ ունենալով օդաչուների առաջ:











































