Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ապրիլի 23-24-ին Վրաստան կայցելի: INTERFAX-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել են Վրաստանի ԱԳՆ-ում:
Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության տեղեկությամբ՝ այդ այցի նախաձեռնողը բելառուսական կողմն է:
Փետրվարին Բելառուսի նախագահը վրացի լրագրողներին ասել է, որ պատրաստվում է պաշտոնական այցով մեկնել Վրաստան՝ քննարկելու երկկողմ հարաբերությունները:
Այցի շրջանակներում Լուկաշենկոն կհանդիպի Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի և վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:
Նա նաև մտադիր է այցելել Բաթում, որտեղ կծանոթանա Աջարիայի զբոսաշրջային հնարավորություններին:









































