Փետրվարի 15-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի (ICES) դիտորդական
առաքելության պատվիրակությանը՝ կազմակերպության նախագահ Ալեքսանդր Ցինկերի գլխավորությամբ։
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են առաջիկա նախագահական ընտրություններին դիտորդական առաքելությունների իրականացմանն առնչվող հարցեր։
Այս ենթատեքստում նախարար Նալբանդյանը գոհունակություն հայտնեց, որ ընտրություններին մասնակցում են տարբեր երկրներ և միջազգային
կազմակերպություններ ներկայացնող մի քանի հարյուր դիտորդներ։
Պատվիրակության անդամները բարձր են գնահատել դիտորդական առաքելությունների համար ստեղծված պայմանները և հավելեցին, որ նոր ընտրական օրենսգիրքը թույլ է տալիս ընտրություններն անցկացնել միջազգային չափանիշներին համապատասխան։
Էդվարդ Նալբանդյանը, պատասխանելով առաքելության անդամների հարցերին, անդրադարձել է տարածաշրջանային և միջազգային հարցերի վերաբերյալ Հայաստանի
մոտեցումներին։







































