Monday, 06 05 2024
«Ժողովրդի սխալի» քաղաքական հնարքը
Ժիրայր Ոսկանյանը բռնության է ենթարկվել
00:00
Թել Ավիվում ցույց է տեղի ունեցել՝ պահանջելով ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված պատանդներին
«Այս լարվածությունը կարող է լայնածավալ պատերազմի նախազգուշացում լինել»․ Ֆիդան
«Այսօրվա մայիսը հրաշք է»․ Սուրենյան
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում
10-ամյա մոլորված երեխայի որոնողական աշխատանքներին մասնակցել են 21 հրշեջ-փրկարար
Իրականացվել են ջրահեռացման աշխատանքներ
Իվանիշվիլին հիմար չէ. եթե բռնություններ սկսվեն՝ առաջին «զոհը» իշխանությունը կլինի
Եկեղեցին բոլորս ենք. հայտնվել է ինքնակոչ մեկը, որը մեզ չի ներկայացնում
Արյունլվա լինելո՞վ տանք այդ գյուղերը. ինչո՞ւ քայլարշավով չեն գնում Արցախ՝ պաշտպանելու սրբավայրերը
Ո՞ր դեպքում է անձը անգործունակ ճանաչվում
Նշված դեպքերում վարձակալության պայմանագիրը, վարձակալի պահանջով կարող է վաղաժամկետ լուծվել
Քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից․ ՆԳՆ ՓԾ
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը Ավգուստին Հադելիխի հետ համատեղ համերգ կտա
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը, վնասել այն և գլխիվայր շրջվել
«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը
Երբ ընտրությունը դառնում է պատուհաս
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Մալաթիայում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին
19:30
Մահացել է «Տիտանիկ» ֆիլմի կապիտանը
19:15
Սի Ծինպինը պետական այցով ժամանել է Ֆրանսիա
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
Փլուզվել է ոչ բնակելի տան արտաքին պատը. ՆԳՆ
Արագածոտնիում վթարի հետևանքով վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց
Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
Հիմա «բլիթի» ժամանակն է. ավելի հավանական է, որ Ռուսաստանը տնտեսապես սիրաշահի մեզ, քան պատժամիջոցի դիմի
Սիմեոն Երևանցու փողոցում տան պատ է փլուզվել
«Վրացական երազանքը» ընկել է իր սարքած ծուղակը. նրանց հաղթաթուղթը պարտություն է բերում
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

«Տականքների փաստաբանները նույնիսկ ուզում են իմ դեմ մեղադրանք ներկայացնել». դաժանորեն սպանված կուրսանտի հայր

«Հայկազին սպանած տականքների փաստաբանները նույնիսկ ուզում են իմ դեմ մեղադրանք ներկայացնել , որովհետև, ես ասել էի՝ չեմ հավատում, որ կասկածյաներին ու վկաներին ոստիկանները ծեծել են, ջարդել-փշրել են»,-«Առաջին լրատվականի» հետ զրույցում ասաց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում հունվարի 29-ին դաժանորեն սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի հայրը՝ Արկադի Բարսեղյանը:

Նա հիշեցրեց, որ գնդապետ Զարմիկ Մարկոսյանի որդու՝ Գնել Թևոսյանի փաստաբանը հայտարարել էր, որ վկաներին և կասկածյալներին քննիչներն այնպես են ծեծել, որ 5 օր նրանց չեն կարողացել տեսնել և սա պատերազմական ժամանակների ոստիականական ձևով առաջ գնացող գործ է: Արակդի Բարսեղյանն էլ ներկայացրել է իր տեսակետը. «փաստաբանները մեջ են բերում ու ասում ՝ խի՞ պիտի Հայկազի հայրը էտենց բան ասի, քննիչները խի՞ էն մատների արանքով նայում էդ գործին…այսինքն, քննիչները էդ հարցով պիտի ինձնով հետաքրքրվեն, գործից դուրս հայտարություն եմ արել »,-մանրամասնեց Արկադի Բարսեղյանը:

Սպանված կուրսանտի հայրն ասաց, որ իր համբերության բաժակը լցվել է. «փաստաբանները մեծ գումարներ են վերցրել էդ գործի համար, ամեն ինչ անում են, որ ցույց տան` աշխատանք են կատարում, նայեք ծնողներ և հարազատներ, ձեր որդիների համար գործ ենք անում, բայց ես կարամ ասեմ, որ լկտի գործ են անում, Բուդապեշտը թողած` Երևանում էս 4 սաֆարովների գործն են պաշտպանում, դրանք ո՞նց կարան մարդ կոչվեն հայ կոչվեն, չէ՞ որ դաժանորեն հայ կուրսանտ է սպանվել»,-շեշտեց Արկադի Բարսեղյանը:

Ըստ նրա՝ սպանության մեջ մեղադրվողները ոչ մի էական փաստ չունեն, որով փորձեն պաշտպանվել «Իմ երեխուն դաժանորեն սպանեցին, դրա հետ միասին վերցրին տարան պտտաձողին կախեցին խայտառակ ձևով, որ ցույց տան` ինքնասպանությունա եղել , հայ փաստաբանն էլ պաշտպանում է դրանց. Ասենք` ազատեցիր, վաղը չէս կարա ասես վաղը   քո հարազատի հետ նույն բանը չի անի , չէ որ նա մարդկային արյան հոտն արդեն առել է, անմեղ մարդու արյան հոտը»:

Հայկազ Բարսեղյանի հայրը նաև ասաց, որ 4 մեղադրյալների հարազատներն իր հետ կապ հաստատել չեն փորձել, ոչ էլ «ներողություն» բառն է հնչել. « ընդհակառակը 4-ն էլ կանգնում, ասում են ՝ մեղավոր չեն , խաբար չեն , Գնել կոչեցյալն էլ ասել է, որ Հայկազի ընկերնա եղել , էն ժամանակ էլ եմ ասել, հիմա էլ եմ ասում ՝ Հայկազը երբեք իրա ընկերը չի եղել, ինքն էլ Հայկազի ընկերը չէր կարա լինել»,-նշեց նա: Արկադի Բարսեղյանը նաև պատմեց, երբ Հայկազի կուրսի երխաները եկել են , խոսել է իրենց հետ և նրանք փաստել են, որ Հայկազը բոլորի հետ լավ հարաբերություններ է ունցել բացի այդ 4-ից. «ոչ ոք այդ չորսի հետ չի շփվել, եթե շփվել են, ապա միայն վախի ազդեցության տակ , թող ոչ մեկ չկանգնի ասի, որ դա սուտ է և այլն , ես դա անձամբ հարցրել եմ իրենց վաշտի երեխաներից , թող չկանգնեն ավելորդ բաներ դուրս չտան արդեն շատ են ավել-պակաս բաներ խոսում»:

Արկադի Բարսեղյանը նշեց, որ գործում դեռ նոր հանգամանքներ չկան, վերջինը եղել է այն, որ փորձաքննությունը ապացուցել է ,որ կասկածյալները խմած են եղել: Նա շեշտեց, որ ճիշտ կլինի, որ գործի շրջանակներում ներգրավվի նաև Գնել Թևոսյանի գնդապետ հայրը, որին սպանությունից հետո որդին զանգել է կանչել և վերջինս տեղեկացված է եղել և անմիջապես չի ահազանգել, լռել է:

Ըստ նրա՝ այս գործի արդարացի հանգուցալուծումը կապված է ՀՀ –ի պատվի հետ , քանի որ այս սպանությունը հայրենիքի դավաճանություն է. սպանվել է կարգապահ, հայրենասեր հայ սպա, ինչը ոչ միայն նրա հարազատների ցավը պիտի լինի:

 

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում