Թողարկվել է «Աստղային պատերազմներ. Ուժի վերածնունդը» ֆիլմի երկրորդ թիզերը: Այն հրապարակվել է YouTube-ում:
Ֆիլմի պրեմիերան պաշտոնապես նշանակված է 2015թ. դեկտեմբերի 18-ին:
Գալիք «Աստղային պատերազմների» առաջին թիզերը համացանցում հայտնվել է 2014թ. նոյեմբերին: Կինոսագայի նոր մասը Pinewood կինոստուդիայում նկարահանում է ռեժիսոր Ջեյ Ջեյ Աբրամսը: Դրանից բացի, ռեժիսորը կարող է նկարահանել նաև տիեզերական սագայի հաջորդ՝ ութերորդ մասը, որը 2019թ. շուտ չի թողարկվի:










































