LG կորեական ընկերությունը հրապարակել է առաջին թիզերային տեսագրությունը, որտեղ ներկայացվում է նոր` G4 ֆլագմանի էկրանի առավելությունները: Նորույթն ունի բարելավված գունային փոխանցում «քվանտային կետեր» տեխնոլոգիայի օգտագործման շնորհիվ: Տեսագրությունը հրապարակվել է YouTube-ի պաշտոնական ալիքով` LG Mobile Global ընկերության կողմից, գրում է Korrespondent.net-ը:
Թիզերը ներկայացնում է G4 էկրանի նոր գունային փոխանցումները, որը կարող է արտացոլել sRGB ներկապնակի 120 տոկոսը: Այս ցուցանիշը 25 տոկոսով բարձր է, քան նմանատիպ QHD դիսփլեյներինը:
https://youtu.be/TVQT1lDukZU









































