Ռուսաստանը դեմ է ցանկացած գործողությունների, որոնք կարող են պակայունացնել Հարավային Կովկասում տիրող իրավիճակը: Ինչպես հաղորդում է Trend գործակալությունը, այս մասին հայտարարել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը՝ պատասխանելով Ստեփանակերտի օդանավակայանի հավանական բացման մասին հարցին:
«Այս հարցի կապակցությամբ գոյություն ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի դիրքորոշում, որի անդամ է հանդիսանում նաև Ռուսաստանը: Ցանկացած գործողություն, որ կարող է առաջացնել ապակայունացում, անընդունելի է»,- ասել է դեսպանը:
Նրա խոսքերով՝ Ռուսաստանը մնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցողներից մեկը և համանախագահը ԵԱՀԿ Մինսկի խմբի, որը կարգավորման գլխավոր գործիքներից մեկն է:
«Լինում են կարգավորման տարբեր փուլեր և երկրի մասնակցություն բանակցությունների տարբեր մակարդակում, սակայն Ռուսաստանի մոտ շարունակում է մնալ խնդիրը հասկանալու հարցը, և նախագահ Վլադիմիր Պուտինի հիանալի գիտի հիմնախնդիրը: Նա տեղեկացված է բանակցությունների ընթացքի մասին»,- ասել է Դորոխինը:





































