Ֆուտբոլի աշխարհի 2026թ. առաջնությունը տեղի է ունենալու Աֆրիկայում: Այս մասին հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը:
«Աշխարհի 2026թ. առաջնությունը տեղի է ունենալու Աֆրիկայում: Ցանկացողներն արդեն կարող են հայտ ներկայացնել»,- Բլատերի խոսքերը մեջբերում է եգիպտական Nil Sports պարբերականը:
Աֆրիկայում վերջին անգամ աշխարհի առաջնություն է անցկացվել 2010թ.: Այն ընդունել էր ՀԱՀ-ը: 2018 և 2022թթ առաջնությունները տեղի են ունենալու Ռուսաստանում ու Քաթարում:









































