Ֆուտբոլի միությունների միջազգային խորհուրդը մարտի 3-ին Էդինբուրգում կուսումնասիրի ֆուտբոլիստների չիպավորման հնարավորության հարցը:
Խորհուրդը պատրաստվում է հատուկ միկրոչիպեր կարել մարզաշապիկների օձիքին` ֆուտբոլիստների սրտի աշխատանքին, մարմնի ջերմաստիճանին հետևելու նպատակով:
Նշվում է, որ տեղեկատվությունը կհաղորդվի համակարգչին: Այդպիսով հնարավոր կլինի խաղի ժամանակ խուսափել ինֆարկտից, ինչպես եղավ Պատրիս Մուամբայի հետ:









































