Կատարի իշխանությունները տուգանքներ են սահմանել կեսօրին ուրբաթօրյա աղոթքի ժամանակ աշխատելու համար: Այս մասին հայտնում է The Peninsula-ն:
Օրենքը ներդրել է անձամբ էմիր Թամիմ բեն Համադ Ալ Թանին: Նրա առաջարկի համաձայն՝ բոլոր խանութները, սրճարանները, ռեստորանները, հյուրանոցները, կլինիկաները, հիվանդանոցները, ակումբները, գրասենյակները և գործարանները պետք է մեկուկես ժամով փակվեն ուրբաթօրյա աղոթքի ժամանակ առաջին ազանի՝ հավատացյալներին կոչի հետ: Նրանք, ովքեր կխախտեն արգելքը, կտուգանվեն 10.000 ռիալով (մոտ 2.700 դոլար):
Բացի դրանից՝ ներմուծվում է առևտրային ձեռնարկությունների պարտադիր լիցենզավորում 1 տարի ժամկետով: Առանց արտոնագրի աշխատանքի համար առևտրային կետերի տերերին սպառնում է 50.000 ռիալ (13.500 դոլար) տուգանք և մինչև 2 տարվա ազատազրկում:







































