Կաննի կինոփառատոնի ծրագրային տնօրեն Թյերի Ֆրեմոն ուղիղ եթերում հրապարակել է 17 ֆիլմերի ցանկը, որոնք կընդգրկվեն այս տարվա հիմնական մրցութային ծրագրում: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն:
Մասնավորապես, «Ոսկե արմավենու» համար այս տարի կպայքարեն՝ Գաս Վան Սենտի «Ծառերի ծովը», Դենի Վիլնյովի «Վարձկանը», Մատեո Գարոնեի «Հեքիաթների հեքիաթը», Պաոլո Սորենտինոյի «Երիտասարդությունը» և այլն: Ֆրեմոն չի բացառում, որ մրցույթում ավելի ուշ կարող է ևս 2-3 ֆիլմ ընդգրկվել:
Կաննի 68-րդ միջազգային կինոփառատոնը տեղի կունենա ֆրանսիական Կաննում այս տարվա մայիսի 13-24-ը: Փառատոնը կբացի Էմանուել Բերկոյի «Բարձր պահած գլխով» ֆիլմը:








































