Սերբ թեբիսիստ Նովակ Ջոկովիչն ATP պաշտոնական կայքի հետ զրույցում նշել է, որ 2014թ. լավագույն տարին էր իր մարզական կարիերայում: Աշխարհի առաջն ռակետը 2014-ին 7 տիտղոս նվաճեց, այդ թվում և հաղթեց «Ուիմբլդոն»-ում:
«2014-ը ցնցող էր: Հաղթեցի «Ուիմբլդոն»-ում, վերադարձա դասակարգման աղյուսակի առաջին հորիզոնական ու հայր դարձա: Այն լավագույն տարին էր իմ կարիերայում»,- նշել է թենիսիստը:
Այժմ Ջոկովիչը հանդես է գալիս Մայամիի «Մասթերս»-ում, որ 3-րդ շրջանում ուժերն է չափելու ավստրիացի Անդրեաս Հայդեր-Մաուրերի հետ:






































