Oulala.com կայքի վիճակագրության համաձայն` «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Խուան Մատան բոլոր ցուցանիշներով շրջանցել է «Չելսի»-ի կիսապաշտպան Օսկարին:
Իսպանիայի հավաքականի 26-ամյա ֆուտբոլիստը Մանչեսթեր է տեղափոխվել հենց լոնդոնյան գրանդից` գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի ցուցումով:
«Կարմիր սատանաներ»-ի կազմում հանդես եկած 16 ամիսներին կիսապաշտպանը 8 ցուցանիշներով շրջանցել է բրազիլացուն: Այդ ընթացքում Մատան իր ակտիվում 14 գոլ է գրանցել և գոլային 8 փոխանցում կատարել, մինչդեռ Օսկարը 8 գոլ է խփել և գոլային 7 փոխանցում կատարել:









































