Հարավային Կորեայի փոստային բաժանմունքներից հնարավոր կլինի գնել նամականիշներ՝ նվիրված ռեփեր Psy-ի Gangnam Style հիթին: Այս մասին հայտնում է New Musical Express-ը:
Պարող Psy-ի պատկերով նամականիշների հավաքածուները վաճառքի դուրս կբերվեն փետրվարի 18-ին: Այն հնարավոր կլինի ձեռք բերել 22 փոստային բաժանմունքներում:
Նամականիշների հավաքածուն կունենա QR ծածկագիր, որը կվերաուղղորդի դեպի YouTube-ի Gangnam Style տեսահոլովակ:









































