ԱՄՆ-ում վճռաբեկ դատարանը մերժել է նկարիչ Ջերալդ Մորավսկու հայցը, որով նա պնդում էր, թե «Ավատար» ֆիլմի գաղափարն իրենից գողացել է սցենարիստ և ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը: Այս մասին հաղորդում է Variety-ն:
Դատարանը նշել է, որ Քեմերոնը ներկայացրել է ապացույցներ, որոնք հաստատում են ֆիլմի սցենարի ստեղծման գործընթացի եզակիությունը:









































