Քոբի Սմոլդերսը զարդարել է Women’s Health ամսագրի շապիկը:
Նա ընթերցողների առջև ներկայացել է թոփլես, ջինսե կարճ շորտերով և սպանիչ ժպիտով:
Նրա մարմնից դժվար է աչք կտրել: Անհավատալի է, որ ընդամենը մի քանի ամիս առաջ է ունեցել իր երկրորդ երեխային:
Պարբերականին տված հարցազրույցում Քոբին պատմել է, որ կրկին սոցցանցեր է վերադարձել, քանի որ բավականին երկար ժամանակ այնտեղ ոչինչ չի հրապարակել:
Նա խոստովանել է, որ Twitter-ում գրեթե ոչինչ չի կարդում: Նրան ավելի շատ դուր է գալիս գեղեցիկ լուսանկարներ դիտել, ինչպես նաև գեղեցիկ լուսանկարներ անել: Իսկ Instagram-ում շատ նկարիչների լուսանկարների է հետևում, ովքեր հիանալի լուսանկարներ են անում:
Դերասանուհին նշել է նաև, որ շատ է սիրում ժամադրության գնալ, որը հարաբերությունների շատ կարևոր մաս է կազմում:














































