Monday, 15 06 2026
Իսրայելը դուրս չի գա հարավային Լիբանանից. իսրայելական կողմի առաջին պաշտոնական արձագանքն ԱՄՆ-Իրան համաձայնությանը
Արարատ Միրզոյանը մասնակցել է Եվրամիության ԱԳ նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը
Իսրայելը Լիբանանի հարավային շրջանների վրա նոր հարձակումներ է իրականացրել
Իրանա-ամերիկյան «հաշտությունը» ի՞նչ ազդեցություն կունենա Հարավային Կովկասում ԱՄՆ նախագծումների իրացման գործընթացի վրա
14:50
Մարթա Կոսը հուլիսի 5-ին կայցելի Հայաստան
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Ռուսաստանից Հայաստան ցորեն կտեղափոխվի Ադրբեջանի տարածքով
Որոշ ուժեր մտածել են, թե կարելի է զավթել ժողովրդի իշխանությունը, բաժանելով ընտրակաշառք․ Վարդանյան
14:10
ԵՄ-ն պատրաստ է ակտիվ մասնակցություն ունենալ գործընթացի հաջորդ փուլերին. Կալլաս
Իջևան համայնքի տիրապետմանն է վերադարձվել Աչաջուր բնակավայրի մարզադաշտի վարչական շենքը
13:50
Իրանը և ԱՄՆ-ն հուշագրի ստորագրումից հետո 60 օր կհատկացնեն բանակցություններին
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում մասնակցում է ԵՄ արտաքին գործերի նախարարների քննարկմանը
13:30
Տեսել ենք Ռուսաստանի կողմից աճող ճնշումը՝ փոխելու Հայաստանի ընտրած ուղին. Կալլաս
Հայաստանի իրական ընդդիմությունը դարձյալ Պուտինն է. Արման Բաբաջանյան
13:10
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնության հաստատումը
Այս պահին 12 ամսյա գնաճը կազմում է 4․2%․ դեռ չենք շտապում եզրակացություններ անել․ ԿԲ փոխնախագահ
Թրամփի համաձայնագիրը մեզ ոչինչ չի պարտադրում. Իսրայելի ազգային անվտանգության նախարար
Ընտրակաշառք բաժանած ուժերը ընտրությունների արդյունքերից բողոքելու բան չունեն․ Հովհաննիսյան
12:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կառուցողական ոգով մասնակցել  առաջիկա բանակցություններին
Երբևէ չի եղել այնպիսի առաջընթաց, ինչպես վերջին 5 տարում է․ արդյունքները տպավորիչ են․ ֆիննախ
12:10
Նավթի համաշխարհային գները կտրուկ նվազել են
Թրամփը «պատրաստվում է առաջիկա շաբաթներին ընդունել Փաշինյանին և Ալիևին»
11:50
Գեյջին հաղթել է Տոպուրիային՝ դառնալով UFC-ի չեմպիոն
Որքա՞ն է կազմել ՀՀ արտաքին պարտքը 2025 ի դրությամբ․ ֆինանսների նախարարի զեկույցը
11:30
ԵՄ-ում քննարկում են Ուկրաինայի պատերազմին մասնակցած ռուսաստանցիների մուտքի արգելքը
Փաշինյանը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը
TRIPP նախագիծը դիտարկում ենք որպես տարածաշրջանում կայուն խաղաղության և համագործակցության զարգացմանը նպաստող ներդրում․ Ալիև
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Մունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին
ԿԸՀ-ն պարզաբանել է, թե ինչո՞ւ 3 տեղամասում վերաքվեարկություն չի նշանակվել

Թուրքիայում զորակցություն են հայտնել ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիին

Թուրքիայի լիբերալ Կանաչներ և ձախ ապագայի կուսակցությունը փետրվարի 13-ին նիստ է հրավիրել Ստամբուլի Գալաթասարայ շրջանի «Ալժիր» ռեստորանում՝ իր համերաշխությունը հայտնելու ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիին: Այս մասին հայտնում է Hürriyet Daily News-ը:

Այլիսլին հանրության և իշխանությունների կողմից հալածվում է իր վերջին նովելի՝ «Քարե երազների» լույս ընծայումից հետո, որում պատմում է հայ-ադրբեջանական ընկերության մասին:

Հանդիպմանը մասնակցել են բազմաթիվ մտավորականներ, հեղինակներ, պոետներ ու ուսանողներ: Հայ գրող Լևոն Ջավախյանը, որը նույնպես անցել է այդ ճանապարհով, սակայն մետաղադրամի մյուս կողմով, համերաշխության ուղերձ է հղել Այլիսլիին: 2008 թվականին Ջավախյանը հեռացվել է Հայաստանի Գրողների միությունից հայ-ադրբեջանական ընկերության մասին գրելուց հետո:

Թուրքիայում բնակվող ադրբեջանցի մտավորականները մտադիր են այսօր դիմել Մարդու իրավունքների ասոցիացիայի Ստամբուլի գրասենյակ, ինչպես նրա գրողի համար Ադրբեջանի դեսպանատնից պաշտպանություն խնդրել:

Պարբերականը նշում է, որ Ադրբեջանի խորհրդարանը պահանջում է գրողի ԴՆԹ թեստը՝ պարզելու համար, թե իրականում նա հա՞յ է, թե՞ ոչ:

Թուրք ականավոր հրատարակիչ, գրող և մարդու իրավունքի ակտիվիստ Ռաջիփ Զարաքոլուն կոչ է արել միջազգային հանրությանը աջակցել Այլիսլիին: Նա քննադատել Թուրքիայի ձախ խմբերին՝ հայտարարելով, որ իրենք պետք է վերջ տան Ադրբեջանում նման դեպքերին: «Մենք այնքան արևմտամետ ենք դարձել, որ ադրբեջանական խմբերին միայնակ ենք թողել իրենց ճակատագրի հետ: Զորակցություն հայտնելու ժամանակն է»,- ասել է նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում