Փետրվարի 15-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայանալու է խորհրդարանական աջակցության համակարգող հարցերով հանդիպում: Ինչպես հաղորդում է Trend գործակալությունը, հանդիպումը կայանալու է խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլիի նախաձեռնությամբ:
Հանդիպմանը ներկայացված են լինելու դոնոր և միջազգային կազմակերպություններ, որոնք իրականացնում են խորհրդարանական նախագծեր և նախաձեռնություններ:
Միջոցառման նպատակն է ծանոթանալ խորհրդարանական ընթացիկ և նախատեսված նախագծերին, լավացնել համակարգումը և մշակել արդյունավետ մեխանիզմներ՝ խորհրդարանական բարեփոխման գործընթացն ուժեղացնելու համար:
Ուղերձով ելույթ կունենան խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլին, Վրաստանում ՄԱԿ զարգացման ծրագրի ներկայացուցիչը և ԵՄ պատվիրակության փոխղեկավար Բորիս Յարոշևիչը:









































