The Daily Dot պարբերականը իր հոդվածում անդրադարձել է մայիսին Վիեննայում կայանալիք «Եվրատեսիլ» երգի մրցույթին և անդրադարձ կատարել մրցույթում ներկայացված՝ աչքի ընկնող մի քանի համարների, այդ թվում՝ Ցեղասպանության մասին «սենտիմենտալ վիճահարույց երգին»:
Հոդվածագիր Գավիա Բեյքեր-Ուայթլոուն իր ակնարկում անդրադառնում է Հայաստանը ներկայացնող Genealogy խմբի Face The Shadow երգին ու տեսահոլովակին:
Եվ այսպես, վերջինիս խոսքով՝ ոչ մի «Եվրատեսիլ» բացարձակ զերծ չէ քաղաքական տարաձայնություններից, և այս տարի շեշտը դրվելու է Հայաստանի վրա:
«Անցած հանգստյան օրերն աչքի ընկան Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակմամբ, որին Օսմանյան կառավարության քաղաքականության հետևանքով զոհ է գնացել մոտավորապես 1 մլն մարդ: Թեև Ֆրանցիսկոս պապն ու Քանյե Ուեսթը ընդունեցին այդ տարելիցը, ներկայումս Թուրքիայի կառավարոևւթյունը մերժում է ընդունել Ցեղասպասնությունը, իսկ այդ դիրքորոշումը վշտացնում է բազմաթիվ հայերի»,- գրում է պարբերականը:
Հոդվածագիրն այնուհետև անդրադառնում է մի խումբ սփյուռքահայերի մասնակցությամբ նկարահանված Don’t Deny երգի տեսահոլովակին, որում ներկայացված է 1915-ի ընտանիքի պատմությունը:
The Daily Dot-ն այնուհետ անդրադառնում է Իսպանիայի տեսահոլովակին, նշում դրանում առկա հիանալի բնության տեսարանները, տղամարդ մոդելին, իսկ ինչ վերաբերում է երգչի վոկալային տվյալներին, ապա նշվում է, որ այն վերջին 10 տարվա մեջ ամենաաննկատ երգն է:
Իսպանիա
Ֆինլանդիա
Pertti Kurikan Nimipäivät խումբը ճանաչված բրենդ է իրենց ոճում, փանկ խումբ, որի անդամները դաունի համախտանիշ ունեն:
Ավստրալիա
Ավստրալիային այս տարի մրցույթը հրավիրել է մասնակցելու ընկերոջ կարգավիճակով: Երկիրը ներկայացնում է երչգիչ-երգահան Գայ Սեբաստիանը:
Մեծ Բրիտանիա
Այս տարի Մեծ Բրիտանիան որոշել է ներկայանալ էլեկտրո-սվինգ համարով:
Շվեյցարիա
Հոդվածագիրն ուշադրություն է դարձնում ամերիկյան հնդկացիների հագուստով հանդես եկող երգչուհուն:








































