«Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին նշել է, որ չի հիշում իր կարիերայի ընթացքում հեղինակած բոլոր հեթ-տրիկները:
«Հենց հիմա` մեր զրույցի ընթացքում չեմ հիշում իմ կարիերայի բոլոր հեթ-տրիկները:
Պետք է դիտեմ գոլերի տեսանյութերը կամ լսեմ ինչ-որ նկարագրություն: Այդ ժամանակ կարող եմ մտաբերել»,- AS-ը մեջբերում է Մեսսիի խոսքերը:






































